Ռուսաստանյան բանկերի շահույթը կրճատվել է 8 անգամ
Ռուսաստանյան բանկերը 2015-ի հունվար-օգոստոսին 76 միլիարդ ռուբլի մաքուր շահույթ են ստացել: Այսպիսով՝ այս ցուցանիշը 7,78 անգամ փոքր է 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ վարկային կազմակերպությունները վաստակել էին 592 միլիարդ ռուբլի: rg.ru կայքի հաղորդմամբ, տվյալները հրապարակել է ՌԴ կենտրոնական բանկը:
ԿԲ հաշվարկներով, 8 ամսում բանկերը մեծացրել են դեպոզիտների և կազմակերպությունների հաշիվներում եղած միջոցների ծավալը 4,1 տոկոսով, ինչը միևնույն է 3,6 տոկոսով զիջում է 2014-ի հունվար-օգոստոսին:
Ռուսաստանցիների ներդրումները սեպտեմբերին աճել են 13,8 տոկոսով: Հիմա քաղաքացիները բանկերում 21 տրիլիոն ռուբլի են պահում: Օգոստոսին ԿԲ-ն հայտնել էր ռուսաստանյան 30 խոշորագույն բանկերի վնասների մասին՝ 10,8 միլիարդ ռուբլի: Պաշտոնյաներն ու բանկիրները մեկ անգամ չէ, որ ասել են այն մասին, որ 2015-ի կեսերին բանկային հատվածն ընդհանրապես շահույթ չի ստանա, իսկ իրավիճակը կսկսի շտկվել միայն 2016 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում