Կարևոր քայլ պետք է անի զինվորականությունը. Դավիթ Սահակյանց
«Ամեն ինչ զինվորականների ձեռքում է: Կարևոր քայլ պետք է անի զինվորականությունը: Վճռական քայլ եմ ակնակալում զինվորականներից»,- Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Նրա կարծիքով, ունենալով Հայաստանի մեծ մասի աջակցությունը, հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին:
«Համոզված եմ՝ ինստիտուտներից մեկն է, որ ունի մեծ աջակցություն»,- ընդգծեց Սահակյանցը:
Նա նշեց, որ Հայրենիքի փրկության շարժմանը շատերը թրեահավատորեն են վերաբերում՝ տեսնելով ինչ-ինչ վտանգեր, ուղղորդվելով ինչ-ինչ մարդկանց չսիրելով, դրա համար չեն միանում այս ընդհանուր շարժմանը: Միաժամանակ նշեց, որ բոլորի աջակցությունը անհրաժեշտ է հաջողության հասնելու համար:
Դ. Սահակյանցը նշեց, որ Փաշինյանի համար ոչ մի ինստիտուտ գոյություն չունի:
«Այս քանի տարվա մեջ իրան ճանաչելով՝ վճռական քայլերն իրեն բերում են ոչ ավելի ադեկվատ վիճակի, ինչից էլ ավելի մեծ սխալներ է սկսում գործել»,- ասաց Դ. Սահակյանցը:
Նա նշեց, որ Փաշինյանը հրաժարական չի տալիս վախի պատճառով, ինչի համար պետք է պատասխան տա ու պարտադիր պետք է պատասխան տա:
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակն է ազգային հեղափոխություն անելու. Իշխան Սաղաթելյան
- Հայրենիքի փրկության շարժում. Այսօր ժամը 17։00-ին՝ Բաղրամյան պողոտա
- Պետությունը մահանում է, պետության փրկումը ցանկացած օրենքից ավելի բարձր է. Վազգեն Մանուկյան
- Նիկոլը ստիպված հրաժարական կտա հանրային ճնշման մեծացման արդյունքում. Արթուր Վանեցյան
- Ծանոթներ ունեմ խոստովանում են՝ իրենց կյանքում արած ամենամեծ սխալը ներկայիս իշխանությանը սատարելն էր. Դավիթ Սահակյանց