ԲԴԽ նախագահն Արման Բաբաջանյանի կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննելու պահանջով դիմել է ԱԺ նախագահին
ԲԴԽ նախագահ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին Արման Բաբաջանյանի կողմից պատգմավորի էթիկայի կոպիտ խախտումները քննելու համար հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսկելու պահանջով։
Վարդազարյանը դիմումում նշել է, որ մարտի 3-ին՝ ԱԺ նիստի ընթացքում Բաբաջանյանը հնչեցրել է իր պատին ու արժանապատվությունն արատավորող արտահայտություններ, դրսևորել է պատգամավորին ոչ հարիր վարքագիծ՝ խախտելով պատգամավորի էթիկայի կանոնները։
Դիմումի տեքստը Վարդազարյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։