Մենենդեսը Սենատում ստորագրահավաք է սկսել՝ Բայդենին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ է արվում նախագահ Բայդենին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Ամերիկահայերը և մեր երկրի բոլոր դաշնակիցները միանում են սենատոր Մենենդեսին` կոչ անելով մեր սենատորներին՝ ավելացնել իրենց անունները այս երկկուսակցական խնդրանքին, որպեսզի նախագահ Բայդենը գործի` հետևելով Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինակին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Նամակում սենատորները «խստորեն հորդորում են Բայդենին՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության ճշմարտությունը, նշելով, որ նախկինում Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հիշեցնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նրա հայտարարությունը՝ 2020 քարոզարշավի ընթացքում:
«Մենք ձեզ կոչ ենք անում դա անել կրկին՝ որպես նախագահ, հստակ դարձնելու համար, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,-ասվում է նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան