Վարանդայում օդանավակայանի կառուցումը միտված է հենց ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Վարանդայի (ադրբ․ Ֆիզուլի) կառուցվող օդանավակայանի մասին վերլուծություններում կարծես ուշադրությունից դուրս է մնացել մի կարևոր հանգամանք։
Փետրվարի վերջին Բաքվի բռնապետը բառացիորեն հայտարարեց, որ դրա «թռիչքուղին ունակ կլինի ընդունելու ինքնաթիռների բոլոր տեսակները՝ ներառյալ ամենածանրերը և բեռնատարները», ինչն առաջին հայացքից խիստ տարօրինակ է, եթե նկատի ունենանք այն պնդումը, որ օդանավակայանը կառուցվում է Շուշի այցելելը իբր հեշտացնելու համար։
Ակնհայտ է, որ նման կարողություններով օժտված օդանավակայանի կառուցումը միանշանակորեն միտված է ոչ միայն կամ, ավելի ճիշտ, ոչ թե քաղաքացիական, այլ հենց ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն, որը, հաշվի առնելով տարածքի աշխարհագրական և ռազմավարական նշանակալի դիրքը, ըստ էության, դառնալու է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև Ռուսաստանի և Իրանի դեմ գործող ռազմակայան։
Ընդ որում, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, այն կարող է օգտագործվել նաև Իսրայելի և ՆԱՏՕ-ի կողմից հակառուսական և հակաիրանական նպատակներով։
Պատմությունը երբեմն զավեշտների օրինակներ է տալիս․ ռուսական զենքի ուժով Իրանից նվաճված և ի պատիվ ռուս զորահրամանատար Պավել Կարյագինի անվանակոչված ռուսական նախկին ամրակետ Կարյագինոն այժմ կարող է օգտագործվել հենց Ռուսաստանի և Իրանի դեմ արդեն նոր «տերերի» և «հյուրերի» կողմից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան