ԳՇ. Լուրն ակնհայտ կեղծիք է, դիմել ենք գլխավոր դատախազություն
«Մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե իբրև «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլև ակնհայտ կեղծիք է և մանիպուլացիա»,- այս մասին հայտնում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ գնդապետ Սամվել Ասատրյանը։
«Խստորերն դատապարտում ենք նման գործելաոճը, լրատվամիջոցներին հորդորում ենք «մեզ հասած տեղեկություններով» ոճի՝ բարձր լրագրությանը ոչ հարիր աշխատելաոճ չդրսևորել, մեր քաղաքացիներին էլ խորհուրդ ենք տալիս չհետևել նմանաբնույթ սադրանքներին։
Նաև հայտնում ենք, որ իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն արդեն իսկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրանքով՝ ուսումնասիրելու «Ժամանակ» թերթում հրապարակված «Հրամանին չեն ենթարկվել․ ի՞նչ է ցանկացել անել Օնիկ Գասպարյանը» հոդվածում առկա առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող նյութերը և, հիմքերի հաստատման դեպքում, նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու, որի արդյունքում մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»,- նշել է Ս. Ասատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ իրավունքով է «պաշտպանության նախարար» Վաղարշակը ինչ-որ մեկին ԳՇ-ում պաշտոնի նշանակում. փորձագետ
- ԶՈւ ԳՇ պետի տեղակալը քրեական գործի շրջանակում ներգրավված է որպես մեղադրյալ
- Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ ԳՇ-ն շարունակում է իր հանցավոր անգործությունը. Դավիթ Շահնազարյան
- Ցանկացած հարված բանակին, ԳՇ դեմ ցանկացած փորձ հարված է լինելու հանրությանը. Աբրահամյան
- Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը
- Այսօր Ադրբեջանի համար մնացել է դիմադրության մի օջախ՝ ԳՇ-ն՝ իր հրամկազմով. պահեստազորի գնդապետ
- Եթե ստիպողաբար ազատում են ԳՇ պետին, դա բանակը լուծարելու փորձ է. Ակցիա ՊՆ-ի մոտ
- Սատարում եմ ԳՇ պետին և շտաբի ողջ սպայական կազմին. Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց
- Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան