Ժամանակն է ազգային հեղափոխություն անելու. Իշխան Սաղաթելյան
«Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի համակարգող, ՀՅԴ-ական գործիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր ջում գրել է՝ իրական հեղափոխություն անելու ժամանակն է, ազգային հեղափոխության ժամանակն է, ազգային պետություն ունենալու ժամանակն է։
Գրառմանը կից նա հրապարակել է տեսանյութ, որում մասնավորապես ասվում է.
«Երիտասարդությունը պետք է իրոք միանա այս շարժմանը, տեր կանգնի իր հայրենիքին և իր մասնակցությունն ունենա։ Ինչո՞ւ, որովհետև երիտասարդները նաև պատասխանատվություն ունեն իրենց կուրսի, բակի էն տղերքի նկատմամբ, որոնք գնացին սահման, ու շատերը չվերադարձան։ Իրենց գործը շարունակելու համար պետք է միանան։
Երկրորդ. ո՞ւմ են պետք մեր ուսանողների դիպլոմները, լավ կրթությունը, եթե վաղը դրանք չեն ծառայելու մեր երկրին ու հայրենիքին։ Հիշո՞ւմ եք, որ 2018-ին մի շարք երիտասարդներ մեծ ոգևորությամբ միացան այդ շարժմանը։ Իրենց մի մասն այսօր նաև մեղքի զգացում ունի դրա համար։ Նիկոլը խաբել է ոչ միայն այդ լուսավոր երիտասարդներին, այլ նաև փորձառու քաղաքական գործիչներին, զինվորականներին։ Այսօր ժամանակն է՝ ուղղելու այդ սխալը։ Այսօր ժամանակն է իրական հեղափոխություն անելու, ազգային հեղափոխություն անելու։ Իսկ այդտեղ մեծ դերակատարում պետք է ունենան երիտասարդները։
Անշուշտ, վերջին օրերին տեսնում եմ, որ թիվը երիտասարդների ավելանում է, և ես մեկ անգամ ևս կոչ եմ անում գալ հրապարակ ու ստանձնել պատասխանատվություն»։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիքի փրկության շարժում. Այսօր ժամը 17։00-ին՝ Բաղրամյան պողոտա
- Եթե Փաշինյանն անկեղծ է, հենց հիմա թող գա ԱԺ, հրաժարական տա, ո՞ւմ է սպասում. Իշխան Սաղաթելյան
- Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությանը միացել են ՀՀ-ում թուրքական շահերը սպասարկողները. Ի.Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան