Բախում ԱԺ-ի դիմաց՝ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև
«Ազգային ժողովի շենքը շրջափակում ենք»,- Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում հայտարարեց Վազգեն Մանուկյանը՝ կոչ անելով փակել ԱԺ-իբոլոր մուտքերը։
Հանրահավաքի մասնակիցները Դեմիրճյան փողոցի կողմից փորձում էին փակել ԱԺ մուտքը, սակայն ոստիկանությունը սկսեց խոչնդոտել։ Բախում սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև, ոստիկանները սկսեցին հրել քաղաքացիներին։
«Կոչ ենք անում ոստիկաններին՝ սադրանքներին մի տրվեք, մենք ԱԺ չենք մտնում, ընդամենը շարունակում ենք մեր անհնազանդության ակցիան»,- հայտարարեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Սակայն ոստիկանները սկսեցին հրել քաղաքացիներին, այդ թվում ՝ ԶԼՄ ներկայացուցիչներին։
«Ոստիկանությունը դիմում է սադրանքների»,- ավելացրեց Սաղաթելյանը։
Քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիան և վանկարկում ՝«Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», « Ազգ-բանակ, հաղթանակ»։
«Ամոթ է , դուք ուժ եք կիրառում ձեր քաղաքացիների վրա։ Ամոթ է, այդ ուժը պետք է կիրառեիք Շուշիում, Հադրութում։ Խնդրում եմ ժողովրդի վրա ուժ մի կիրառեք»,- ասաց հավաքի մասնակիցներից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան