ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է Հայաստանից
ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ԱԳՆ-ի աղբյուրը:
Ըստ աղբյուրի, այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ–Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով: Այլ կերպ ասած՝ ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն ինչ-որ հարցում իրեն ճիշտ չի դրսևորել: Թե ինչ սխալների մասին է խոսքը, պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում եմ:
Երեկ Թելագրամի Mediaport ալիքը գրել էր, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգին ՀՀ իշխանությունները հայտարարել են պերսոնա նոն գրատա՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն կատարելու համար։
«Քլարք-Հաթինգը արդեն հավաքում է իրերը, մինչդեռ ՀՀ իշխանությունները ցանկանում են թաքցնել այդ փաստը հանրությունից:
Նշենք, որ նա Հայաստանում աշխատանքի է անցել ընդամենը 8 ամիս առաջ՝ 2020թ. հուլիսին»,-գրել է Mediaport-ը։