Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն այսօր, ելույթ ունենալով Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքում, դիմեց իր հետ ժամանակին պետական համակարգում ճանապարհ անցած գործընկերներին, որոնք շարունակում են համագործակցել «այս հիմարների կառավարության հետ»։
«Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել։ Մենք լուրջ ճանապարհ ենք անցել, ծառայել ենք պետությանը, ծառայել ենք ազգային շահին։ Ո՞ւմ եք դուք հիմա ծառայում։ Մենք՝ այստեղ կանգնածներս, նաև ժողովրդի շատ մեծ հատված շատ լավ գիտենք՝ ում դեմ ենք պայքարում և ինչի համար։ Դուք ո՞ւմ եք պաշտպանում»,-հարցեր հնչեցրեց Սաղաթելյանը։
Նա դիմեց նաև դիվանագիտական ծառայություն անցնող գործընկերներին, ասաց՝ միասին լուրջ ճանապարհ են անցել։
«Թշնամուն ու հակառակորդին բնից դուրս գալու պահին ճնշել ենք, սատկացրել ու մտցրել բույնը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից մինչև ՄԱԿ, բանակցայինից մինչև տեղեկատվական, մենք միասին տոնել ենք բազմաթիվ հաղթանակներ։ Ո՞ւմ եք հիմա ծառայում և ինչի՞ համար։ Դուք ձեզ այդ հարցը տվե՞լ եք։ Ինչո՞ւ եք լռում։ Ինչի՞ եք կառչել պաշտոններից։ Գորտի և անձրևի պատմությունը հիշո՞ւմ եք, ինչո՞ւ եք նմանվում այդ գորտին։ Թե սպասում եք, որ խեղկատակ ապուշը մի առավոտ արթանանա, ձեզ աշխատանքից հանի, որովհետև ծիծաղել եք իր հերթական հիմարության վրա: Սթափվեք տղերք:
Ուզում եմ դիմել ոստիկաններին: Պարոնայք ոստիկաններ, երբ միտինգներից, երթերից, պիկետներից հետո քաշքշելով և ինչու ոչ ծեծելով մարդկանց տանում եք քաղմասեր, ո՞ւմ եք սպասարկում, ինչի՞ համար եք դա անում»,- հարցեր հնչեցրեց Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան