Լևոն Տեր-Պետրոսյանը զգում է՝ իր քաղաքական երեխան հայտնվել է լուրջ իրավիճակում. Արա Վարդանյան
«Լևոն Տեր-Պետրոսյանը զգալով, որ իր քաղաքական երեխան հայտնվել է լուրջ իրավիճակում, փորձում է նրան օգնության ձեռք մեկնել՝ նաև ստվերելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի այն հատվածը, որը վերաբերում էր հեղաշրջման հնարավոր սցենարին»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Հայաստան» համահայական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն՝ անդրադառնալով ԳՇ-ի հայտարարության վերաբերյալ առաջին նախագահի հայտնած կարծիքին:
Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե հորդորում էր Օնիկ Գասպարյանին գնալ այդ քայլին, այլ բերում էր մի շարք երկրների օրինակները, երբ ռազմական հեղաշրջումները ծառայել էին իրենց նպատակին՝ այդ հանրապետությունների հետագա զարգացման և պահպանման առումով:
Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիներից առավել Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է շնորհակալ լինի Ռոբերտ Քոչարյանից, որ այսօր հանգիստ նստած է իր տանը, այլ ոչ թե բանտում:
Բանախոսը հիշեցրեց, որ Խորհրդային Հայաստանում կար բավականին լուրջ արդյունաբերություն, որը Լևոն Տեր-Պետրոսյանը մետաղի ջարդոնի տեսքով վաճառեց Իրանին և եթե նախագահ դարձած Քոչարյանը հետ նայեր և նախկինում կատարվածին գնահատականներ տար, ապա Տեր-Պետրոսյանն ազատության մեջ չէր լինի:
Վարդանյանը հիշեց նաև հայկական ԱԷԿ-ի կասկածելի փակման դեպքը, երբ հայ ժողովուրդը 2-3 տարի մնաց առանց էլեկտրաէներգիայի:
«Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է գնա եկեղեցի, մոմ վառի և խոնարհվի Նախագահ Քոչարյանի առաջ, որ նա այսօր ազատության մեջ է»,- հայտարարեց Վարդանյանը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ չպետք է մոռանալ նաև առաջին նախագահի օրոք արձանագրված արցախյան հաղթանակները, չնայած՝ դրանցում նրա դերակատարությունը շատ քիչ է եղել:
Նրա խոսքով՝ Տեր-Պետրոսյանի նման քայլերն ուղղված են Նիկոլ Փաշինյանին սատարելուն, և իրեն լոյալ այն ուժերին պաշտպանելուն, որոնք, ՀՀ առաջին նախագահի կարծիքով, գալու են Փաշինյանի հեռանալուց հետո՝ դրանով իսկ ապահովելով քաղաքական դաշտում իր քաղաքական կշիռը:
Վարդանյանը գտնում է, որ այդ սցենարն առաջին նախագահին չի հաջողվի իրականացնել:
«Հաշվի առնելով նրա գիտական պոտենցիալը և խոհեմությունը՝ նա պետք է խորը շունչ քաշի և հասկանա, որ այլևս ոչ միայն ինքը, այլ նաև իր քաղաքական զավակ Նիկոլ Փաշաևն անելիք չունեն Հայաստանում»,- հայտարարեց Վարդանյանը:
Իսկ ԳՇ հայտարարությունը Արա Վարդանյանը համարում է ընդդիմության պայքարի արդյունք, քանի որ, եթե ժողովուրդն ակտիվ չլիներ, ապա հնարավոր է, որ Օնիկ Գասպարյանը ձայն չհաներ:
«Ոչ մեկը չէր ասում, որ թուրք-ադրբեջանական գործակալական ցանցը հնարավոր կլինի հեշտությամբ Հայաստանից դուրս հանել, դա բարդ գործընթաց է, բայց ես կարծում եմ, որ այն ավարտական փոլում է և մեզ մնացել է հաշված օրեր, կամ շաբաթներ»,- հայտարարեց Արա Վարդանյանը և կոչ արեց բոլորին գալ հանրահավաքի:
Նա գտնում է, որ հասարակությունը ունի մեկ գերնպատակ՝ Հայաստանը ազատել Փաշինյանից և օտար գործակալական ցանցից, որն իրագործելու համար ընդունելի են բոլոր միջոցները:
«Հայ ժողովրդի համար պետք է ուղենիշ լինի միայն մեկ փաստ՝ Թուրքիան և Ադրբեջանը սատարում են Նիկոլ Փաշինյանին»,- հայտարարեց Վարդանյանը և հավելեց, որ թշնամիների հիմնական պլանը Հայաստանի հայաթափումն է, որը ապահովում են Նիկոլ Փաշինյանին ավելի երկար պահելով իշխանության:
Հայտարարելով, որ երկրները գրավում են ոչ միայն պատերազմով, այլև տնտեսապես՝ Արա Վարդանյանը բերեց Վրաստանի Բաթումի քաղաքի օրինակը, որն այսօր գրավել է Թուրքիան:
Նա համոզմունք հայտնեց, որ 20-30 տարի հետո Վրաստանում մեծամասնությունը թուրքեր են լինելու և նկատեց, որ նույն ճակատագիրն է սպասվում նաև Հայաստանին՝ սահմանները բացելու դեպքում:
Բանախոսի կարծիքով Ռոբերտ Քոչարյանը ստիպված է վերադառնում, քանի որ ունի վախ՝ կկորցնի հայրենիքը և գնահատում է պետությանը սպառնող վտանգը:
Վարդանյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը միշտ փորձում է շանտաժի լեզվով խոսել ՌԴ-ի հետ և ինչպես «Իսկանդեր»-ի մասին հայտարարությունը, այնպես էլ հոկտեմբերի 27-ի մասին իր կողմնակիցների պարբերական ելույթները հնչում են այն ժամանակ, երբ նա վտանգ է զգում Ռուսաստանից:
Նա Փաշինյանին հորդորեց ՌԴ-ին չվախեցնել հոկտեմբերի 27-ով, քանի որ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանի, ինչպես նաև Գագիկ Ջհանգիրյանի, Անդրանիկ Քոչարյանի և իր մերձավորների անուններն են գրված եղել այդ դեպքից մեկ ժամ հետո կարմիր գրիչով գրված և Քոչարյանին որպես ուլտիմատում ներկայացված պաշտոնների հավակնողների ցուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան