Տեր-Պետրոսյանը մեր անկախության պատմության քաղցկեղն էր,Նիկոլ Փաշինյանը՝ նրա մետաստազը.Արամ Հարությունյան
«Այս պահին հարթակ գալը ինքն իրեն փրկելու նպատակ ունի, չպետք է մոռանալ, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը քաղցկեղն էր մեր անկախության պատմության ընթացքում, ապա Նիկոլ Փաշինյանը նրա մետաստազն է»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը:
Նկատելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որպես մեռած լեզուների մասնագետ նորից կենդանության նշաններ է ցույց տալիս՝ բանախոսը հայտարարեց, որ գոնե հեղաշրջման մասին նա չպետք է արտահայտվեր:
Արամ Հարությունյանը հիշեց,որ 2008 թվականից Ազատության հրապարակի հարթակից Տեր-պետրոսյանը ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին էր հրավիրում հանրահավաքի և եթե նրանք գային, ապա բանակը հեղաշրջում էր կատարելու:
Նա շեշտեց, որ առաջին նախագահը հասկանում է, որ բանակն արդեն Նիկոլ Փաշինյանի հետ կապ չունի, դրա համար էլ անհանգստացել է:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը գտնում է, որ Տեր-Պետրոսյանին և Նիկոլ Փաշինյանին հաջողվեց 2008 թվականին10 զոհը ստանալ և երկիրը ճգնաժամի մեջ գցել, ցնցումների բերել:
Հարությունյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կռիվը միշտ էլ եղել է Ռոբերտ Քոչարյանի դեմ և 2008 թվականի մարտի 1-ը սարքվեց նաև նրա համար, որպեսզի հետագայում Ռոբերտ Քոչարյանը չկարողանա իշխանության գալ, քանի որ վերջինս ասել էր, որ չի պատրաստվում երիտասարդ թոշակառու դառնալ:
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ 1998 թվականից սկսած առաջին նախագահը նախանձում էր Ռոբերտ Քոչարյանին, քանի որ վերջինս էր համարվում հաղթած նախագահ, իսկ Տեր- Պետրոսյանը՝ ոչ, քանի որ նա խոսում էր տարածքների վերադարձի մասին:
Բանախոսը գտնում է, որ երբ ժամանակի իշխանությունները արդեն բացահայտում էին մարտի 1-ի իրական մեղավորներին, Տեր-Պետրոսյանը գնաց բանակցությունների նախկին իշխանությունների հետ և հարցը սառեցվեց:
Հարությունյանը համոզված է, որ Տեր-Պետրոսյանը հետ չի կարող գալ, քանի որ նրա հետ են կապվում Համբարձում Ղանդիլյանի, Համբարձում Գալստյանի և այլ սպանությունները:
Իսկ Ռոբերտ Քոչարյանն, ըստ Հարությունյանի, ճգնաժամային լավ մենեջեր է և արտերկրում ազդեցիկ կապեր ունի, այդ ամենին զուգահեռ նաև 1.5 տարի բանտարկվել է:
Պատերազմի ընթացքը վերլուծելիս Արամ Հարությունյանը հիշեց Նապոլեոնի խոսքը, որ եթե առյուծների առաջնորդը ոչխարն է, ապա այդ բանակը պարտվելու է:
«Հիմա մեր բախտը չբերեց, որ մեր գեներալների, զինվորների առջևոմ ոչ միայն ոչխար էր, այլև՝ դավաճան ոչխար»-հայտնեց Արամ Հարությունյանը և հավելեց, որ դրա համար էլ առաջին հերթին զինվորականներն են իրենց դավաճանված զգում:
Բանախոսը գտնում է, որ Աստված չներեց հայերին, քանի որ նրանք արցախյան պատերազմի հերոսներին դատեց, իսկ նախագահին բանտ նստեցրեց:
Նա նկատեց, որ զոհվածների ծնողների վիճակը թեթևացնելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
«Ամեն անգամ, երբ զոհված զինծառայողների ծնողները տեսնում են Նիկոլ Փաշինյանին, նույնն է, թե նրանք տեսնում են իրենց երեխայի սպանողին, դա նույնն է, ինչ 2015 թ.-ից հետո Թալեաթի նկարը կախեին ցեղասպանության զոհերի ըմտանիքների տների պատերից»,-նկատեց Արամ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները