Նիկոլ Փաշինյանին այսօր պաշտպանում են Գորշ գայլերը. Արամ Հարությունյան
«Եթե ժողովրդի դիմաց կանգնած լինեն Էրոդողանը, Ալիևը, Փաշինյանը և քաղաքացիներն ունենային մեկ ատրճանակ՝ մեկ փամփուշտով, ապա հարցին, թե ում կխփեին, կասեին՝ Նիկոլին»,-ասուլիսում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Նա գտնում է, որ Նիկոլ Փաշինյանին այսօր պաշտպանում են Գորշ գայլերը և քաղաքագետ Լևոն Շիրինյանի նման «շները»։
Հարությունյանը նկատեց, որ Շիրինյանը ժամանակին նաև նախկին իշխանությունների դռան առաջ էր «վնգստում», իսկ այսօր նրա նման կան նաև ուսուցիչներ, որոնք ասում են, որ Շուշին հայկական չէ:
«Դրա համար պետք է քիմիաթերապիա իրականացվի մեր հասարակությամ մոտ»,- հայտարարեց բանախոսը:
Արամ Հարությունյանն օրինաչափ է հարարում, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ, լինելով երկրի անվտանգության երաշխավորը, տեսել է, որ թշնամին ներդրված է Հայաստանում և նստած է Հանրապետության հրապարակում, հետևաբար՝ պարտավոր է պայքարի նրա դեմ:
«Կամ Փաշինյանն անվտանգության միջանցքով գնում է ԱԱԾ-ի նկուղ, կամ ամբողջ կյանքում պետք է Ալիևի դռանը կապած, հետևը ցցած մեդալակիր շուն մնա»,- հայտարարեց Հարությունյանը:
Նա գտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը իրենց ծրագիրն ամբողջությամբ չեն կատարել և եթե այնպես ստացվի, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապա նոր իշխանությունները կհեռացնեին նաև նախագահին, այդ պատճոռով էլ Սարգսյանն իր ձեռքը վերցրեց Նիկոլ Փաշինյանի հեռացման գործը, բայց երբ որ այն դանդաղեց՝ փոխեց դիրքորոշումը:
Բանախոսն աբսուրդ համարեց, երբ որ ԳՇ պետին ազատման միջնորդությունը նախագահը Սահմանադրությանը հակասող է համարում և նույն միջնորդությունը երկորդ անգամ ստանալուս հետո չի ուղարկում ՍԴ, ինչը գնահատեց նաև որպես ժամանակ ձգձգելու նպատակ հետապնդող քայլ:
Հարությունյանը հայտարարեց, որ եթե Օնիկ Գասպարյանի նկատմամաբ ուժային մեթոդ կիրառվի, ապա երկիրը կհայտնվի «արյան ծովի» մեջ:
Նրա համոզմամբ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվի ձերբակալել Գասպարյանին, առավել ևս, որ արդեն Արցախի զինվորոկաններն են նրան աջակցելու մասին հայտարարել: