Արամ Վարդևանյան. Վազգեն Մանուկյանին նոր մեղադրանք չի առաջադրվել
Վազգեն Մանուկյանին նոր մեղադրանք չի առաջադրվել, պարզապես արդեն իսկ առաջադրված մեղադրանքի ծավալի լրացում է կատարվել։ Հայտնում է ընդդիմադիր ուժերի կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա մանրամասնում է՝ լրացումը վերաբերում է նրան, որ պարոն Մանուկյանը հայտարարել է՝ «Ոչ մի հատ անօրինական հրաման բանակը չի կարող կատարել»։
«Այսինքն, ըստ Քննչական կոմիտեի, նման հայտարարությունը իշխանությունը ԲՌՆՈՒԹՅԱՄԲ զավթելու կամ սահմանադրական կարգը ԲՌՆՈՒԹՅԱՄԲ տապալելու կոչ է։ Այսինքն՝ այս քրեական գործը ոչ միայն քաղաքական պատվեր է ընդդեմ պարոն Մանուկյանի, այլ նաև ընդդեմ ողջամիտ տրամաբանությանը։ Սա է իրականությունը։
Տեղեկացնեմ նաև, որ այս պահին ուսումնասիրում եմ այս քաղաքական գործի նյութերը որի ծավալը ըստ էության մեկ հատոր է։ Որոշ հետաքրքիր հանգամանքների վերաբերյալ հենց հրապարակային ձևով կներկայացնեմ, ուղղակի հիմա հիշեցնեմ՝ իմ կողմից կատարվել էր պնդում, որ 301-րդ հոդվածի իմաստով կոչը պետք է լինի ԻՐԱԿԱՆ և դրանից պետք է բխեն առնվազն որոշ գործողություններ, որոնք ինչպես հիշում եք չեն եղել և չկան։ Մնացածը քիչ ուշ»,-գրել է Վարդևանյանը։
Հարգելի գործընկերներ, Տեղեկացնեմ, որ Վազգեն Մանուկյանին նոր մեղադրանք չի առաջադրվել, պարզապես արդեն իսկ առաջադրված...
Опубликовано Aram Vardevanyan Вторник, 9 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյանին կրկին մեղադրանք է առաջադրվել
- Արամ Վարդևանյան. Միջնորդելու եմ կարճել Վազգեն Մանուկյանի դեմ քաղաքական գործը
- Վազգեն Մանուկյան. Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի Հայրենիք
- Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը բողոքարկվելու է. պաշտպան
- Վազգեն Մանուկյան. Սովորական քաղաքական հետապնդում է
- Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին
- Վազգեն Մանուկյանը վաղը կանչվել է Քննչական կոմիտե հարցաքննության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան