Ես սա համարում եմ վճռակն փուլ, որն ավելի դժվար է լինելու, քան եղել է մինչև հիմա. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնում է, որ այսօր՝ մարտի 9-ին, ժամը 17:00-ին Բաղրամյան պողոտայում՝ փրկության հրապարակում, կայանալու է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաք:
«Գիտեմ, որ շատերդ քննադատաբար եք մոտենում Շարժման գործողություններին: Գիտեմ, որ շատերդ պահանջում եք կոնկրետ գործողություններ: Գիտեմ նաև, որ այլևս անհնար եք համարում սպասելը...
Ես սա համարում եմ վճռակն փուլ, որն ավելի դժվար է լինելու, քան եղել է մինչև հիմա: Մենք երբեք չենք ասել, թե հեշտ ու հանգիստ պրոցես է մեզ սպասում: Բայց հիմա սկսվել է համբերության կռիվը: Համբերության կռիվ չի նշանակում համակերպվել կամ ժամանակ շռայլել: Համբերության կռիվը նշանակում է հունից դուրս չգալու, վաղաժամ չհիասթափվելու, հավասարակշռությունը չկորցնելու պայքար: Թուրքական իշխանության ներկայացեւցիչները երազում են մեզ հանել հավասարկշռությունից, երազում են մեզ հոգնեցնել կամ հիասթափեցնել: Կհասնե՞ն նրանք իրենց երազանքին. Ո՛Չ, չեն հասնի, քանի որ մենք գիտակցում ենք, որ պայքարը որքան էլ դժվար է, այն շատ մոտ է հաղթանակին:
Չենք տրտնջում, հավասարակշռությունից դուրս չենք գալիս, վճռականությունը չենք թուլացնում:
Համոզված եղեք, մեր ամեն գործողություն բերել է արձանագրված հաջողությունների: Իշխանության կողմից արտահերթ ընտրություններ մուրալուց մինչև Զինված ուժերի հայտարարություն:
Պայքարել ու պայքարում ենք հանունի, ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ
Սիրով սպասելու եմ բոլորիդ: Եկեք շփվենք, քննարկենք, պայքարենք ու փրկենք...»,- ֆեյսբուքյան էջում գրել Արսեն Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակն է ազգային հեղափոխություն անելու. Իշխան Սաղաթելյան
- Հայրենիքի փրկության շարժում. Այսօր ժամը 17։00-ին՝ Բաղրամյան պողոտա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին