Փաստաբան. Իմիջայլոց, այս ֆեյսբուքյան գրառումը ես անում եմ 178.17.168.170 IP հասցեով
Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«Երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը արդեն 19 օր կամ 456 ժամ կամ շուրջ 27360 րոպե շարունակում է ապօրինի կալանավորված մնալ նրա համար, որ 2021 թվականի փետրվարի 19-ին ժամը 20:48-ին մուտք է գործել համացանց 178.17.168.170 IP հասցեով։
Ըստ ԱԱԾ տրամաբանության՝ քանի որ Գագիկ Սողոմոնյանը 2020թ. հոկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ֆեյսբուք է մուտք գործել 178.17.168.170 IP համացանցային հասցեով, ապա 2021 թվականի փետրվարին նույն IP հասցեով համացանցին միացած հազարավոր, եթե ոչ միլիոնավոր անձանցից հատկապես Արամ Սարգսյանն է այն անձը, ով պետք է կալանավորվի դրա համար։
Ընդ որում՝ ըստ գործի նյութերի Արամ Սարգսյանը 178.17.168.170 IP հասցեով երբևէ համացանցին չի միացել այն ժամանակ, երբ Գագիկ Սողոմոնյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում, իսկ փետրվարի 19-ին՝ դա արել է Գագիկ Սողոմոնյանի գրառումից վեց րոպե հետո։
Արամ Սարգսյանի մեղադրանքը և կալանավորումը թե իրավական, թե փաստական առումով այն աստիճանի հակաիրավական և անտրամաբանական է, որ դրա հետ համաձայն է անգամ ՀՀ գլխավոր դատախազությունը, որը չի էլ բողոքարկել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով առաջին ատյանի դատարանի կողմից այս գործով մեկ այլ մեղադրյալի կալանքի մերժումը։
Իմիջայլոց, այս ֆեյսբուքյան գրառումը ես անում եմ՝ նույնպես լինելով համացանցին միացած 178.17.168.170 IP հասցեով»։
Երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը արդեն 19 օր կամ 456 ժամ կամ շուրջ 27360 րոպե շարունակում է ապօրինի...
Опубликовано Benik Galstyan Вторник, 9 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արամ Սարգսյանը մուտք է գործել համացանց «Գագիկ Սողոմոնյանի» կողմից գրառումը կատարելուց 6 րոպե անց. պաշտպան
- «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին քննիչն արգելել է տեսակցել հորը
- Պաշտպան. Հերթական փաստը, որ 3 անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը կալանավորվել է, ապօրինի
- «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով Արամ Սարգսյանը կալանավորվել է
- «Բեքարյանին, Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին».փաստաբան