Դավութօղլու․ Էրդողանն ինստիտուցիոնալ կապերն ու երկարաժամկետ ռազմավարությունը փոխարինել է անձնական շփումներով
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որն այժմ ընդդիմություն է, հունական Ekathimerini թերթին ասել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտորիտար ոճը «Թուրքիային հեռացնում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական մոդելից»: Այս մասին գրում է EU Observer-ը։
«Ինստիտուցիոնալ կապերն ու երկարաժամկետ ռազմավարությունը փոխարինվել են անձնական շփումներով»,-ասել է Դավութօղլուն։
Ընդդիմադիր դարձած նախկին վարչապետը նշում է, որ եթե Էրդողանի հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ են, ապա հարաբերությունները Ռուսաստանի հետ նույնպես լավ են: Նույնն էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ասել է Դավութօղլուն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան