ԵՄ-ն միջնորդ է նշանակել՝ Վրաստանում քաղաքական ուժերի միջև երկխոսություն կազմակերպելու համար
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստան է ուղարկում իր ներկայացուցչին, որը ներգրավվելու է Եվրամիության կողմից աջակցվող քաղաքական երկխոսությանը: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ, գրում է վրացական Առաջին ալիքը։
Քրիստիան Դանիելսոնին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը անձնական ներկայացուցչի մանդատ է շնորհել՝ գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի հետ համաձայնեցմամբ:
Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ Քրիստիան Դանիելսոնը մոտ ժամանակներս կժամանի Վրաստան և երկխոսության միջոցով բանակցություններ կվարի հետաքրքրված կողմերի հետ: Հայտարարության համաձայն, Դանիելսոնը սերտորեն համագործակցելու է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հետ, երկրում առկա քաղաքական լարվածությունը հաղթահարելու համար:
«Նախագահ Միշելը և գերագույն հանձնակատար Բորելը Վրաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ են անում լիովին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ, հանուն ժողովրդավարական, կայուն և բարեփոխումների միտված Վրաստանի շահերի, փոխշահավետ արդյունքների հասնելու համար, որպեսզի երկիրը կարողանա առաջ շարժվել իր եվրոպամետ ճանապարհին»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է Քրիստիան Դանիելսոնին, ապա նա այժմ Շվեդիայում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարն է, նախկինում աշխատել է որպես Շվեդիայի մշտական ներկայացուցիչ: 2011 թվականին նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ: 2013 թվականին Դանիելսոնը դարձավ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրեն, իսկ 2015 թվականից՝ հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների գլխավոր տնօրեն:
Հարակից հրապարակումներ`
- Արտահերթ ընտրություններին չհամաձայնելու դեպքում Վրաստանի ընդդիմությունը մարտի 20-ին մեծ հանրահավաք կանի
- «Վրացական երազանքը» գաղտնի ձայնագրություններն անվանում է կեղծված
- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանում է
- Վրաստանի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր Նիկա Մելիային
- Նիկա Մելիա. Գեորգի Գախարիան իր հրաժարականով խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն
- Վրաստանի վարչապետ Գախարիան հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան