Եվրախորհրդարանը անձեռնմխելիությունից զրկեց Կատալոնիայի անկախությունը հռչակած Կառլես Պուչդեմոնին
Եվրոպական խորհրդարանը քվեարկել է Կատալոնիայի նախկին առաջնորդ և Կատալոնիայի անկախացման կողմնակից Կառլես Պուչդեմոնին և ևս երկու պատգամավորի՝ Թոնի Կոմինի և Կլարա Պոնսատիի, անձեռնմխելիության վերացման օգտին: Այս մասին գրում է Euronews-ը։
Այս քվեարկությունը ճանապարհ է բացում Իսպանիայի հետագա քայլերի համար, որտեղ նրանք մեղադրվում են 2017 թվականին «անկախության ապօրինի հանրաքվեի» հետ կապված , Բելգիայից նրանց արտահանձնումը պահանջելու, նրանց երկիր վերադարձնելու ու դատավարության համար։
Պուչդեմոնը մեղադրվում է ապստամբության և հանրային միջոցները չարաշահելու մեջ: Նմանատիպ մեղադրանքներ են ներկայացվել մյուս երկու պատգամավորներին։
Արտահանձնումը նախ պետք է որոշի բելգիական արդարադատության համակարգը: Իսպանիան արդեն հարցն ուղարկել է Եվրոպական դատարան:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկել են ձայների մեծամասնությամբ․ Պուչդեմոնի դեպքում 400 պատգամավոր կողմ է քվեարկել, 248-ը՝ դեմ։
«Մենք պատրաստվում ենք այս ճակատամարտը մղել մինչև վերջին րոպեն, լինի դա Եվրախորհրդարանում, թե Լյուքսեմբուրգի [Եվրոպական] դատարանում, եթե ստիպված լինենք այնտեղ գնալ», - անցյալ ամիս Euronews-ին ասել էր Պուչդեմոնը:
Իսպանիայում Պուչդեմոնին առաջադրված մեղադրանքները՝ պետական ապստամբության և պետական միջոցները չարաշահելու համար, կապված են Կատալոնիայում 2017-ի հանրաքվեի և անկախության միակողմանի հռչակման հետ, որը նա հայտարարեց որպես տարածաշրջանի այն ժամանակվա ղեկավար:
Իսպանիայում կատալոնյան անջատողականության կողմնակից ինը առաջնորդներ և ակտիվիստներ արդեն մեղավոր են ճանաչվել ապստամբության մեջ և դատապարտվել 9-ից 13 տարվա ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան