Զախարովան՝ Մեգանի և Հարրիի հարցազրույցի մասին․ Սա սկանդալ չէ, սա դեկորացիայի փլուզում է
Ռուսաստանի Արտաքին գործերի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքում անդրադարձել է Սասեքսի դուքս և դքսուհի Հարրիի և Մեգան Մարքլի սենսացիոն հարցազրույցին, նշելով, որ «սա սկանդալ չէ, սա դեկորացիայի փլուզում է»։
«Դիտեցի Հարրիի և Մեգանի հարցազրույցը։
Գիտեք, շատ բան ընկավ իր տեղը հասկանալու համար, թե ինչ է ժողովրդավարությունը բրիտանական միապետության առանձնահատկություններով: Ահա թե ինչ է հետևում Օփրա Ունֆրիի՝ դուքսի և դքսուհու հետ զրույցից.
Նախ, նույնիսկ բրիտանական էլիտայի առավել պաշտպանված ներկայացուցիչներն իրենց ապահով չեն զգում, եթե իշխող էլիտայի կողմից անցանկալի են:
Երկրորդ, բրիտանական հաստատությունը գաղտնի համագործակցում է մամուլի հետ, և մամուլը շահարկում է հասարակական կարծիքը՝ կազմելով համապատասխան ընկալում, որը կարող է սկզբունքորեն չհամընկնել իրականության հետ, նույնիսկ հակասել դրան:
Իմ անունից կավելացնեմ, որ, փաստորեն, նույնը վկայում են Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նյութերը, որոնք վերջերս են հայտնվել ցանցում: Ցանկացած թեմա, ինչպես հաստատել են Սասեքսները, բրիտանական մեդիա արդյունաբերությունը, իշխանությունների առաջարկով, կարող է փոխել դարձնել ճիշտ հակառակը: Մենք դրա միջով մեկ անգամ չէ, որ անցել ենք Լիտվինենկոյի, Բերեզովսկու, Սկրիպալների, «Սպիտակ սաղավարտների» և այլնի պատմությունների օրինակներով:
Երրորդ, ռասիզմը արմատախիլ չի արվել, և դրա զոհերը ենթարկվում են ահաբեկման:
Սա սկանդալ չէ: Սա դեկորացիայի փլուզում է»,-գրել է Զախարովան։
Հիշեցնենք, որ զույգի սկանդալային հարցազրույցում Մեգան Մարքլը բրիտանական արքայական ընտանիքին մեղադրում է ռասիզմի, ստախոսության, իրեն ինքնասպանության եզրին հասցնելու մեջ։