Հայաստանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների՝ այս գարնան նախընտրելի ուղղության եռյակում
Ռուս ճանապարհորդները զանգվածաբար որոշել են երկիրը լքել գարնանը՝ երեք օտարերկրյա երթուղիներով: Այս մասին հաղորդվում է «OneTwoTrip» առցանց ծառայության ուսումնասիրության մեջ, որը ներկայացնում է «Lenta.ru»-ն։
Նշվում է, որ զբոսաշրջիկների մեծ մասը արձակուրդ է նախատեսել Թուրքիայում։ Այս ուղղությամբ պատվիրված են միջազգային թռիչքների ավիատոմսերի 34,6 տոկոսը:
Դեպի Հայաստան ուղղությունը երկրորդ տեղում է․ պատվիրված է ավիատոմսերի ընդհանուր թվի 10,5 տոկոսը։
Ղրղըզստանն ընդգրկվել է լավագույն եռյակում, որը նախընտրել են ճանապարհորդների 9.6 տոկոսը, ովքեր պատրաստվում են հանգստանալ արտերկրում:
Ցանկում ներառված են նաև ԱՄԷ-ն (7,8 տոկոս), Ադրբեջանը (4,4 տոկոս), Մալդիվները (3,9 տոկոս), Եգիպտոսը (3,6 տոկոս), Ղազախստանը (2,4 տոկոս), Մոլդովան (1,8 տոկոս) և Վրաստանը (1,7 տոկոս):
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում