Ըստ իմ տեղեկությունների, ոստիկանները հրաժարվել են կատարել ուժ կիրառելու հրամանը. Մամիջանյան
«Տեղի ունենալիք ցանկացած գործողության, սրացման, բախման պատասխանատվությունը կրում է Փաշինյանն ու այն բոլոր մարդիկ, որոնք իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ չեն արել, որպեսզի դա կանխվի»,- Դեմիրճյան փողոցում՝ ընդդիմության հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա շարունակեց՝ լինի դա ոստիկանության սպա, ոստիկանության զինծառայող, ԱԱԾ սպա, նախագահը, դատախազը...
«Ցուցարարներն իրենց ասելիքն ասել են, յուրաքանչյուր կազմակերպիչ կանխում է ցանկացած բախում։ Եթե հանկարծ արյուն թափվի, ապա ինչպես մարտի 1-ի արյունն է Փաշինյանի ձեռքերին, այնպես էլ այս արյունը կավելանա նրա ձեռքին»,- ասաց Հ. Մամիջանյանը։
Հարցին՝ չի բացառվում, որ գիշերը ոստիկանները հեռացնեն քաղաքացիներին, ՀՀԿ-ական գործիչը նշեց. «Փորձում են, թող փորձեն։ Մենք այստեղ ենք։ Ըստ իմ տեղեկությունների, ոստիկանները հրաժարվել են կատարել ուժ կիրառելու հրամանը, բերվում են այլ ոստիկաններ։ Բայց անիմաստ է, որովհետև իրենք էլ են հայ լինելու։ Չկա մի հայ, որը վահանով ու մահակով կհարձակվի խաղաղ կանգած ցուցարարի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցն արդեն վաղուց դարձել է դավաճանի անձնական օգտագործման թիկնազորը. Հովհաննիսյան
- Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկաններ են բերում դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
- Դուք այսօր ունեք մի առաքելություն՝ կանգնեք ժողովրդի, բանակի կողքին. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին
- Դուք այսօր ո՞ւմ հրամանն եք կատարում, նրա, ով ձեր ընկերներին տարավ սպանե՞ց․ Գեղամ Նազարյանը՝ ոստիկաններին
- Քաղաքացիները վրան են տեղադրում Դեմիրճյան փողոցում
- Բախում ԱԺ-ի դիմաց՝ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան