Արմեն Սարգսյանի ձեռքերը թաթախված են 5 հազար զինվորների արյան մեջ․ Նաիրա Զոհրաբյան
«Հայաստանի, Երևանի բոլոր փողոցները պարբերաբար և մշտապես շրջափակվելու են»,- Դեմիրճյան փողոցում, ընդդիմության հանրահավաքի ընթացքում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը ՍԴ չուղարկելուն։
Նրա խոսքով, այս իրավիճակին հանգուցալուծում չկա այնքան ժամանակ մինչև Նիկոլ Փաշինյանը չհասկանա, որ ինքն ուղղակի պատասխանատուն է ցանկացած վատթարագույն զարգացման համար:
«Այսօր ՀՀ նախագահը վերածվեց դիտորդից ավելի վատ կարգավիճակ ունեցող անձի, որը չկարողացավ իր մեջ գտնել քաղաքական պատասխանատվություն և տղամարդկություն և չդառնալ Նիկոլի կամակատարը: Այս պահից Արմեն Սարգսյանը կրում է պատասխանատվություն՝ հանձնված Արցախի, հանձնված Շուշիի և 5000 զոհերի համար։
Նա դավաճանության համասեփականատեր է: Բոլոր նրանք, ովքեր կսատարեն դավաճանությունը, կդառնան արյան համասեփականտեր։ Արմեն Սարգսյանի ձեռքերը թաթախված են 5 հազար զինվորների արյան մեջ»,- ասաց նա։
Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ պայքարը շարունակելու են մինչև վերջ։
Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հրապարակել է ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանը: Նշենք, որ մի քանի փաստաբաններ դիմել էին ՀՀ նախագահին՝ խնդրելու այսօր դիմել ՍԴ, որ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչվի։
Նախագահի աշխատակազմի պատասխանում ասվում է.
«Հանրապետության նախագահը հուսով է, որ Սահմանադրական դատարանի կողմից իր դիմումի վերաբերյալ որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը:
Ներկայումս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության և թե քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության և հայոցողության շրջանակում»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները վրան են տեղադրում Դեմիրճյան փողոցում
- Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրութան ճանապարհը․ Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան