Այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ. Պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը հայտնում է, որ երկօրյա այցով եղել են Տավուշում:
«Ոսկեպարում, Կիրանցում, Կայան Ավանում և Ազատամուտում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ։
Այո, այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ, ինչը տարբեր աղբյուրներ՝ և' պաշտոնական, և' ոչ պաշտոնական, տարբեր կերպ են մեկնաբանում՝ չտալով ոչ մի հստակ տեղեկություն, բայց սահմանային փոփոխությունների մասին լուրերը բոլորը միաձայն հերքում են:
Ինչևէ, զգոնությունը չենք թուլացնում, բայց ավելորդ խուճապ ևս չենք ստեղծում, քանի որ դա միայն ավելի է բարդացնում սահմանապահ տավուշեցու առանց այն էլ լարված առօրյան»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Արցախը կործանման հասցրիք, հիմա էլ Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ. Թևան Պողոսյան
- Աբրահամյան. Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք
- ՊՆ-ն՝ Տավուշի գյուղերի մասին
- Բագրատյան. Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան