«Հիմարություն է, պետք է գոնե մի փաստարկ լինի, որ ընդդիմության գործունեությունը խանգարում է գերիներ վերադարձին». Վ. Մանուկյան
«Դպրոցում մինչև 4-րդ դասարան սովորածը կհասկանա, որ դա հիմարություն է»,- այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն՝ անդրադառնալով իմքայլական պատգամավորներից մեկի հայտարարությանը, թե ներքաղաքական իրավիճակը խանգարել է գերիների մի խմբի վերադարձին։
Նրա խոսքով, իշխանականները «հիմար» են և ինչ ասես ասում են, պետք է գոնե մի փաստարկ լինի, որ ընդդիմության գործունեությունը խանգարում է գերիներ վերադարձին։
Ինչ վերաբերում է իր նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա Վազգեն Մանուկյանն ասաց, որ այն ուղարկվել է դատարան, և շուտով դատը կլինի։
«Ես երբեք իմ կոչերը չեմ մեկնաբանում, դա իրավաբանների գործն է»,- նշեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իր հայտարարություններում որևէ վտանգավոր բան ինքը տեսնում է։
Վազգեն Մանուկյանը նշեց, որ իրենք շարունակելու են իրենց գործողությունները, իսկ այսօր՝ մինչև 18.00-ն նաև սպասելու են Արմեն Սարգսյանի որոշմանը՝ ԳՇ պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը ՍԴ ուղարկել-չուղարկելու վերաբերյալ։
Նրա խոսքով, դրանից հետո արդեն պարզ կդառնան հետագա անելիքները։
Դիտարկմանը, որ քաղաքացիները սպասում են վճռական քայլերի, սակայն շարժումը, կարծես թե, հապաղում է, Վազգեն Մանուկյանն արձագանքեց՝ ասելով, որ վճռական գործողություններն առջևում են։
«Դուք մի բան հաշվի առեք. Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահել չի կարող, և օրեցօր ժողովրդի ավելի լայն հատվածներն իրեն չեն ընդունում։ Մնում է մի ձև՝ բռնապետության անցում, բայց դրա համար էլ իրեն պետք է բանակը։ Դա է պատճառը, որ ինքն ուզում է բանակը ջարդել, բայց չի ստացվելու»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Վազգեն Մանուկյանին նոր մեղադրանք չի առաջադրվել
- Վազգեն Մանուկյանին կրկին մեղադրանք է առաջադրվել
- Հայրենիքի փրկության շարժում. Այսօր ժամը 17։00-ին՝ Բաղրամյան պողոտա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան