Քաղաքացիները վրան են տեղադրում Դեմիրճյան փողոցում
19:38
«Փաստորեն Արմեն Սարգսյանն իրավիճակը լարեց»,- Դեմիրճյան փողոցում անհնազանդության ակցիայի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց Վազգեն Մանուկյանն ու նշեց, որ այլևս ավելացնելու բան չունի։
19:30
Ոստիկանների մեծ քանակով ուժեր են կենտրոնացրել Դեմիրճյան փողոցում։ Նրանք վահաններով պատ են կազմել և թույլ չեն տալիս քաղաքացիներին վրաններ տեղադրել։
19:16
Հանրահավաքի մասնակիցները Դեմիրճյան փողոցի կողմից փակել են ԱԺ մուտքը, չնայած ոստիկանությունը շարունակում է խոչնդոտել։ Այս պահին Դեմիրճյան փողոցում շարունակում է իրավիճակը լարված մնալ։
Քաղաքացիները նաև վրաններ բերեցին և սկսեցին տեղադրել Դեմիրճյան փողոցում՝ ԱԺ-ի մուտքը փակելու նպատակով։
«Մենք այՍտեղ պետք է տեղադրենք մի քանի վրաններ, որպեսզի խորհրդարան պատգամավորներ չմտնեն։ Այս խորհրդարան պատգամավորներ պետք է մտնեն միայն մեր թելադրած օրակարգով»,- հայտարարեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան