Քաղաքական 16:08 10/03/2021 Աշխարհում

ԱՄՆ կառավարությունն աջակցում է դատարանին ընդդեմ Թուրքիայի՝ Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների կողմից հայերին ծեծելու գործով

ԱՄՆ կառավարությունը կողմնակից է ընդդեմ Թուրքիայի կառավարության դատարանի վճռին՝ 2017թ․-ին Վաշինգտոնի Շերիդան շրջանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից ցուցարարներին ծեծելու գործով՝ հայտարարելով, որ Թուրքիան անձեռնմխելիություն չունի հայցվորների կողմից սկսված դատական գործընթացներից: Այս մասին գրում է Ahval News-ը:

Հիշեցնենք, որ 2017թ․-ի մայիսին Վաշինգտոն Էրդողանի այցի ժամանակ նրա դեմ բողոքի ակցիա իրականացնող հայ, եզդի, քուրդ ցուցարարների վրա հարձակվել էին Թուրքիայի նախագահի կողմնակիցները: Մի քանի տասնյակ ցուցարարներ բողոքի խաղաղ ակցիա էին իրականացնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց, երբ անվտանգության աշխատակիցները կտրել-անցել էին փողոցը, և հարձակվել ցուցարարների վրա: Տուժածներին տեղափոխել էին հիվանդանոցներ։

Նշվում է, որ Էրդողանի անվտանգության աշխատակիցների ու աջակիցների կողմից բռնության ենթարկված ցուցարարները երկու քաղաքացիական հայց են ներկայացրել Միացյալ Նահանգների դատարաններ:

Թուրքիայի կառավարության փաստաբանները Վաշինգտոնում անցյալ տարվա փետրվարին բողոքարկել էին հայցվորների օգտին ստորին դատարանի որոշումը: Որոշման մեջ նշվում էր, որ Թուրքիայի անվտանգության պաշտոնյաների և Էրդողանի կողմնակիցների կողմից ցուցարարների նկատմամբ բռնությունները չեն պաշտպանվում «Արտաքին ինքնիշխան անձեռնմխելիության մասին» օրենքով (FSIA):

ԱՄՆ Պետդեպարտամենտի և Արդարադատության դեպարտամենտի (ԴԴ) համառոտագիրը, որը ստորագրվել է Գլխավոր դատախազի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Բրայան Մ. Բոյնթոնի և Պետդեպարտամենտի իրավախորհրդատուի ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Ս. Վիսեկի կողմից նախօրեին, աջակցում է դատարանի որոշմանը։

Ասվում է, որ եթե արտաքին անվտանգության աշխատակիցները հարձակվում են ԱՄՆ տարածքում քաղաքացիական անձանց վրա, երբ ուժի օգտագործումը ողջամտորեն անհրաժեշտ չի թվում մարմնական վնասվածքներից պաշտպանվելու համար, նրանք գործում են պաշտպանիչ գործառույթի ցանկացած ողջամիտ ընկալման սահմաններից դուրս և, այդպիսով, դուրս են իրենց օրինականորեն պաշտպանված հայեցողությունից և նրանց նկատմամբ կարող են ներկայացվել հայցադիմումներ։

Համառոտագրությունը սատարել է շրջանի դատարանի որոշմանն այն բանից հետո, երբ պաշտոնյաները ուսումնասիրեցին բազմաթիվ ապացույցներ, ներառյալ մի շարք տեսանյութեր, գտնելով, որ Թուրքիայի անվտանգության աշխատակիցները «բռնի» հարձակվել են քաղաքացիական ցուցարարների վրա, այդ թվում` «ոտքերով հարվածելով» ընկած ցուցարարներին, որի ընթացքում չի եղել Էրդողանին ուղղված ողջամիտ սպառնալիք։

Կառավարությունը հակիրճ եզրակացրել է, որ «վարքը չի կարող հիմնավոր կերպով համարվել որպես թիկնապահների պաշտպանիչ գործառույթի իրականացում»:

Կառավարությունը մեջբերել է շրջանային դատարանի նախորդ դեպքերի մասին պատմությունը ՝ ասելով, որ «փաստերը հաստատում են, որ Թուրքիայի անվտանգության աշխատակիցները ուժ են կիրառել իրենց պաշտպանական գործառույթի ցանկացած ողջամիտ պատկերացումից դուրս և, հետևաբար, չեն պաշտպանվում FSIA-ի հայեցողական գործառույթի կանոնով»:

Կայքը հիշեցնում է, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և մի շարք կոնգրեսականների կողմից ստորագրված նամակով այս շաբաթ  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ են արել չպաշտպանել Թուրքիայի կառավարությանը՝ երկու քաղաքացիական դատավարություններում։

Վերաքննիչ դատարանը կվերանայի և որոշում կկայացնի ստորին դատարանի որոշման վերաբերյալ: Թե որքան ժամանակ կպահանջվի երեք դատավորների կազմով որոշում կայացնելու համար, անհայտ է:

Իրավաբանական փորձագետների կարծիքով, փաստաթուղթը ուժեղ ազդանշան է տալիս այն մասին, որ վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի ընդդեմ Թուրքիայի կառավարության: Դրանից հետո Թուրքիան հնարավորություն ունի բողոքարկել Գերագույն դատարան:

Եթե երեք դատավորների կազմը որոշում կայացնի ընդդեմ Թուրքիայի, դա կնշանակի, որ ԱՄՆ դատական համակարգում կայացվելու է վճիռ Թուրքիայի կառավարության դեմ: Դրանից հետո հայցվորները կարող են փորձել օգտագործել ԱՄՆ-ում Թուրքիայի ակտիվները՝ փոխհատուցում ապահովելու համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}