ԱԺ-ն քննարկում է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Խորհրդարանը քննարկում է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ քննարկման միայն առաջին 15 րոպեն է բաց անցկացվելու, իսկ մնացյալ հատվածը կլինի փակ, քանի որ կան հարցեր, որոնք հանրության լայն զանգվածների համար հասանելի դարձնելը նպատակահարմար չէ։
Նրա խոսքով, 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է իրավիճակ, և անհայտ կորածների խմբում հայտնված զինծառայողների ընտանիքները սոցիալական երաշխիքների խնդրի առաջ են կանգնել, ունեն կարգավիճակից բխող խնդիրներ։
«Իրենք ունեն տեղեկատվություն ստանալու խնդիր»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, պատգամավորը տեղեկացրեց, որ օրենքի նախագիծը սաղմնային փուլում է, և դեռևս շրջանառության մեջ դրված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Հիմնադրամը հատուցում է տրամադրել 1015-ը անհետ կորածի, 1450 զոհվածի ընտանիքի
- Անհետ կորած զինծառայողների որոնողական այսօրվա աշխատանքները չեղարկվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան