Հայաստանում օրենք, իրավունք չի գործում, գործում է մեկ հոգու կամք. Ավետիք Իշխանյան
«Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եթե քայլ անելուց լիներ, ոչ թե կասեր, այլ կաներ: Նա հայտարարություն տարածեց՝ հույս ունենալով, որ դա լրացուցիչ աջակցության է ընդդիմությանը, բայց ընդդիմությունն էլ, կարծես, հույսը դրեց Օնիկ Գասպարյանի վրա»,- ԱԺ դիմաց՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նա նշեց, որ ստեղծվել է իրավիճակ, երբ, փաստորեն, ինչպես ժամանակին Սահմանադրական դատարանը բիրտ ուժի դեմ տեղի տվեց, այժմ էլ Օնիկ Գասպարյանը բիրտ ուժի դեմ տեղի տվեց և մնացածը՝ վարչական դատարան և այլն, քնարերգություն է:
Իրավապաշտպանը դժվարացավ ասել՝ տեղի տվեց, թե չցանկացավ գնալ սադրանքների. «Նորից եմ կրկնում՝ եթե քայլ անելուց լիներ, կաներ, ոչ թե հայտարարություն կաներ: Ռազմական հեղաշրջման մասին չեն ասում, այլ անում են»:
Նա ասաց, որ Հայաստանում անիմաստ է խոսել օրենքի մասին, Հայաստանում գործում է մեկ անձի կամքը և այդ մեկ անձին ենթարկվում են ոչ միայն իրեն կից կառույցները՝ ԱԱԾ, ոստիկանություն, քննչական, որոնց հրահանգներ է տալիս՝ ում ասֆալտին պառկացնել, ում դեմ քրեական գործ հարուցել:
«Հայաստանում օրենք, իրավունք, միջազգային իրավունք չի գործում, գործում է մեկ հոգու կամք: Ցավոք, իրենց պետական պաշտոնյա համարող հատկապես ուսադիրներով անձիք հլու-հնազանդ ենթարկվում են հրահանգին, ոչ թե օրենքին անկախ նրանից, որ պետությունը գտնվում է կործանման եզրին, եթե արդեն չի կործանվել»,- ասաց իրավապաշտպանը:
Ա. Իշխանյանի խոսքով, երբ որ անընդհատ հայտարարում են՝ գնում ենք սահմանադրական ճանապարհով, քեզ սահմանադրական կարգը խախտելու համար դատում են, իսկ եթե ինչ որ ձևով հաղթում ես, այդ ամեն ինչը ձևավորում ես սահմանադրորեն:
«Հայաստանում բոլոր ժամանակներում ընդդիմության մեջ եղել են պատասխանատու մարդիկ, բայց մարդիկ, որոնք պատրաստ չեն եղել իշխանության համար ամեն ինչի վրայով գնալ:
2008 թվականին այդպիսի մի անձնավարություն մեջտեղ եկավ, որը պատրաստ էր զոհեր միջոցով գալ իշխանության և որը 2018 թվականին ի վերջո եկավ իշխանության»,- ասաց նա:
Ա. Իշխանյանին զարմացնում է հասարակության գերակշիռ մասի անտարբերությունը, ինչը նա ողբերգություն է համարում:
«Ներողություն եմ խնդրում արցախցի մեր քույրերին, եղբայրներին, որոնք մենք դավաճանեցինք, չկարողացանք նրանց օգնել: Այո, ապիկար իշխանությունը հանձնեց, բայց չկարողացանք նրանց ձեռքը բռնել: Այսօր նույն վտանգի տակ է Սյունիքը: Իսկ մարդիկ անտարբեր են, նույնիսկ իշխանություններին պաշտպանողներ կան: Բավականին մեծ զանգվածը հայրենիքի զգացողություն չունի, իսկ հայերնիքը կործանման եզրին է»,- ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում ազգի համար, դավաճանեցին մեզ. Արմինա Դարբինյան
- Այսօրվա իշխանությունները քոքից կտրել են այդ ամեն ինչը. Արվեստագետ
- Օնիկ Գասպարյանի զգուշավորությունն արդարացված է. Սերժ Սրապիոնյան
- ԶՈւ. Օնիկ Գասպարյանի ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական
- Օնիկ Գասպարյան. Դիմել եմ ՀՀ վարչական դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին