Զարմանում եմ, որ Հայաստանում երիտասարդները լռում են. Արարատ Կոստանյան
«Ներկա պահին զգալի է արտաքին վտանգը, եթե հաշվի առնենք Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները։ Նորություն չէ, որ Թուրքիան ուզում է Մեծ Թուրան ստեղծել, 3 տարի առաջ դեռ մենք զգուշացնում էինք, որ այս իշխանությունները երբ գան, նման արդյունք է լինելու»,- այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ Արարատ Կոստանյանը։
Նրա խոսքով, պարզ էր, որ այսպիսի ազատական, գունավոր երազանքներ ունեցող իշխանությունը չէր կարող դիմագրավել Ադրբեջանի ու Թուրքիայի նկրտումերին։
«Դժբախտաբար, մեր բնակչության մեծ մասը գլոբալ քաղաքականությունից չի հասկանում, բացատրեցինք էլ, չհասկացան։ Հիմա արդեն Սյունիքում վտանգ կա, Թուրքիան մտահոգություններ է հայտնում, որ Հայաստանում կարող են փոփոխություններ լինել։ Սա խայտառակություն է, Թուրքիան ի՞նչ իրավունք ունի ՀՀ-ում իր կեցվածքն արտահայտելու։ Այսինքն՝ Թուրքիայում միայն սորոսական, միասեռական կազմակերպություններն են մնացել, որ ՀՀ-ի վերաբերյալ կարծիք չհայտնեն։ Արդեն բոլորը սկսեցին վտանգ տեսնել, երբ հայ ազգը ոտքի կանգնեց»,- նշեց նա։
Միջազգայնագետը նաև նշեց՝ ինքը ոչ թե մտահոգված է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքներով, որտեղ ներկայացված է հասարակության «ամենացածր» խավը, այլ իրեն մտահոգում է անտարբերների մեծ խավը։
«Սա երկրի լինելիության հարց է, ես չգիտեմ՝ որ լեզվով կարելի է մարդկանց բացատրել։ Ես նախկին չեմ, ոչ էլ նախկինի նախկին եմ, ես հայ եմ, ու եկել եմ պաշտպանելու իմ երկիրը։ Եթե չեն ուզում գալ այստեղ, քանի որ ինչ-որ բաներ չեն հավանում, ապա թող իրեց թաղամասերում ակցիաներ անեն, պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասաց նա։
Արարատ Կոստանյանը նկատեց՝ քաղաքացիները միշտ պետությունից իրենց ակնկալիքներն են ներկայացնում, բայց ոչինչ չեն ուզում անել պետության համար։
«Քաղաքացիները պարտավորություններ ունեն պետության նկատմամբ։ Այսօր պետականությունը պահելու խնդիր ունենք։ Խայտառակություն է, որ ցեղասպանված ազգը խոսում է Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների մասին, հատկապես, երբ Թուրքիան չի ցանկանում Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ստեղծել։ Թուրքիան մտնում է պատերազմի մեջ, որտեղ ներքաշվելու իրավունք չուներ։ Մարդը հստակ հայտարարում է՝ մենք խանգարում ենք իր Թուրանը կառուցելուն..., ես զարմանում եմ, որ Հայաստանում երիտասարդները լռում են, Լեդի Գագան ու Միշել Օբամայի գիրքն ավելի կարևոր է նրանց համար»,- նկատեց միջազգայնագետը։
Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով, ապա միջազգայնագետն ասաց, որ ինքն ավելի վճռական քայլի էր սպասում, քանի որ Օնիկ Գասպարյանն ուներ աջակցություն։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում օրենք, իրավունք չի գործում, գործում է մեկ հոգու կամք. Ավետիք Իշխանյան
- Կան որդեկորույս մայրեր, որոնք վախենում են, որ դեմ գնալով իշխանություններին, կզրկվեն գումարից. հոգեբան
- Մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում ազգի համար, դավաճանեցին մեզ. Արմինա Դարբինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան