Արցախի ավելի քան 20 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանական համալիր
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը: Ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, Ամարասի վանական համալիրը հայտնվեց Արցախում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում:
Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների հերթական 20 հոգանոց խմբի անվտանգությունը, որոնց Ստեփանակերտից ուղեկցել են Ամարասի վանական համալիր:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկսվել է Բերձորի փոքր հիդրոէլեկտրակայանի շահագործումը.ՌԴ ՊՆ
- Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանքի վանական համալիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան