ՍԴ-ն հենց հիմա կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը շարկունակում է պաշտոնվարել. Մարուքյան
«Այս պահին գնդակը ՍԴ դաշտում է, քանի որ վերջինս գործը վարույթ ընդունելիս կարող է կասեցնել Փաշինյանի հայտարարության՝ իրավական ուժի մեջ մտնելը, քանի դեռ ուղարկված օրենքների սահմանադրականության հարցը չի որոշվել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, ՍԴ-ն հենց հիմա կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը շարկունակում է պաշտոնվարել։ Իսկ թե նման որոշում կընդունի ՍԴ-ն, թե՞՝ ոչ, ԼՀԿ ղեկավավրը չգիտի։
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին իրավիճակից դուրս գալու համար ԳՇ-ին հանգիստ թողնել, ինչի դիմաց իրենք հուշագիր կկնքեին Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը վերջինիս ցանկությունն էր։
«Այսինքն՝ մենք դրսևորել ենք բարի կամք, առաջարկել ենք լուծում, ինչն, ըստ էության, մերժվել է։ Մեր մեկնած ձեռքը մնացել է օդում, և այս պահին մենք այլևս ուժը կորցրած ենք համարում մեր առաջարկը, քանի որ այն արդեն ժամանակավրեպ է։ Ինձ հետաքրքիր է, թե այն մարդիկ, որոնք պաշտպանում էին Օնիկ Գասպարյանին, բայց դեմ էին արտահերթ ընտրություններին, ինչ են ասելու և անելու»,- նշեց նա։
Էդմոն Մարուքյանը հստակեցրեց՝ իրենք այլևս Փաշինյանի հետ հուշագիր չեն կնքի, բայց դա չի բացառում նոր առաջարկ ունենալու հնարավորությունը։
«Մենք շարունակում ենք օրակարգում ունենալ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, քանի որ երկիրն այս ճգնաժամից հանելու միակ ճանապարհը արտահերթ ընտրություններն են»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը նույն հակահայ ուժային կենտրոնների գործիչներն են. Վոլոդյա Հովհաննիսյան
- Քուանշ՝ Արմեն Սարգսյան, բլեֆը չանցավ. Նաիրա Զոհրաբյան
- Արա Զոհրաբյան. Կամ վարչապետը հրաժարվում է իր առաջարկությունից, կամ նախագահը դիմում է ՍԴ
- «Հրապարակ». Մարուքյանը պայման է դրել, թե որ դեպքում կստորագրի հուշագիր իր վարչապետ չառաջադրվելու վերաբերյալ
- «ԼՀԿ-ն իշխանություններին «կոնտր հուշագիր» է առաջարկել և մերժվել է»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին