Կան որդեկորույս մայրեր, որոնք վախենում են, որ դեմ գնալով իշխանություններին, կզրկվեն գումարից. հոգեբան
«Իմ կարծիքով մենք հիմա բաժանված ենք երեք մասի. մի մասը կողմ է ներկայիս իշխանությանը, մի մասը դեմ է, և երրորդ մասը, որ բացարձակապես չեզոք է։ Ուստի ունենք բավականին դժվար իրավիճակ»,- այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը։
Ըստ նրա, ամենածանր բանն այն է, որ հայը հայի դեմ է դուրս գալիս։ Նա նշեց՝ այսօր այնպիսի ծանր իրավիճակ է ստեղծվել, որ ընտրություն անելն էլ է դարձել բավականին դժվար։
«Ցավալի է, որ այսօր մտավորականներն էլ շատ ակտիվ չեն։ Եվ ցավալի է, որ սոցիոլոգներն էլ դիտարկումներ չեն անում, թե մարդկանց որ մասն է կողմ և որ մասը՝ դեմ այս իշխանություններին։ Գիտեք, ինձ մոտ կան որդեկորույս մայրեր, որոնք վախենում են, որ դեմ գնալով իշխանություններին, կզրկվեն գումարից։ Փաստորեն կան ընտանիքներ, որոնք այդ վախերն ունեն»,- նշեց նա։
Հոգեբանի խոսքով, իրավիճակը հասել է նրան, որ որդեկորույս մայրը խնդրում է իր որդու մարմինը գտնել, ու ասում է, որ ինքը ո՛չ իշխանության կողմից է, ո՛չ էլ ընդդիմության։ Ըստ հոգեբանի, դա պայմանավորված է նրանով, որ որդեկորույս ծնողը վախենում է, թե իրեն կնախատեն։
«Դա իսկապես շատ լուրջ պրոբլեմ է։ Եթե մենք այսօր գնանք սրճարաններ, կտեսնենք, որ մարդիկ շատ են, զվարճանում են, դա փախուստ է ստեղծված իրականությունից, և շատերի մոտ դա է խնդիրը, որ դուրս չեն գալիս փողոց»,- եզրափակեց խոսքը նա։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում ազգի համար, դավաճանեցին մեզ. Արմինա Դարբինյան
- Օնիկ Գասպարյանի զգուշավորությունն արդարացված է. Սերժ Սրապիոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան