«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ հաշվեհարդարը շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 29-ին Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելուց հետո, չնայած իմքայլականները որոշեցին «ջենթլմենություն» անել՝ չօգտվել ԱԺ կանոնակարգի հնարավորությունից ու հանձնաժողովը չխլել ընդդիմության ձեռքից, առաջարկելով ԲՀԿ-ին նոր թեկնածու ներկայացնել, սակայն ԲՀԿ-ն թեկնածու չի առաջարկում։
Իսկ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ հաշվեհարդարը շարունակվում է։ Նույն օրը ևեթ նրան զրկել են իր երկսենյականոց աշխատասենյակից և սենյակ հատկացրել նիստերի դահլիճից կտրված հատվածում՝ առաջին հարկում, զրկել են հանձնաժողովի նախագահի բոլոր ծառայություններից՝ հեռախոսային փաթեթ, ծառայողական մեքենա։
Ավելին՝ Զոհրաբյանի վարորդին էլ ազատել են աշխատանքից, մինչդեռ խորհրդարանի պրակտիկայում նման դեպքերում աշխատանք են առաջարկում կամ որոշ ժամանակ թողնում ԱԺ բալանսում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում