Քուանշ՝ Արմեն Սարգսյան, բլեֆը չանցավ. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի` ՍԴ դիմելուն։
«Անգլիական հումորը սիրում եմ, անգլիական բլեֆը՝ ոչ.
Արմեն Սարգսյանը բլեֆ է մտել։ Նա փորձում է դառնալ հայ քաղաքական դաշտի Անորսալի Ջոն՝ որ կա ու չկա, որ ասում է ու չի ասում, որ անում է ու չի անում։
Չի ստացվի։
Քուանշ՝ Արմեն Սարգսյան։
Բաղրամյան պողոտայում հավաքվածները ձեր նման տասնյակ անորսալի ջոեր են տեսել ու կոնսերվացրել։ Ձեր տրյուկը՝ հիմա էլ Սահմանադրական դատարանում վիճարկել օրենքի սահմանադրականությունը, չանցավ։
Դուք մի քայլ ունեիք, որը չարեցիք ու չանելով՝ դարձաք դավաճանության համասեփականատեր։ Ստորագրեցիք կապիտուլյացիոն հուշագրի տակ։ Անգամ, եթե այդ հուշագրի մասին իրապես մամուլից եք իմացել։
Ձեր ՍԴ ուղարկած թուղթը նույն քաղաքական եւ բարոյական արժեքն ունի, ինչը կունենար, եթե ՍԴ-ից եզրակացություն ուզեիք, որ այսօր մարտի 10-ն է։
Կամ, ՍԴ-ում վիճարկեիք՝ անգլիական պուդինգի համար վանիլի սոուսն է լավ, թե՝ հաղարջի։
Բլեֆը չանցավ՝ պարոն նախագահ։ Անգամ եթե այն «тонко» անգլիական էր:
Ինչպես կասեր դոկտոր Վաթսոնը՝ «սըր, անգամ աշխարհի ամենակատարյալ ուղեղը անգործությունից ժանգոտում է»։
Элементарно, Ватсон»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ. Օնիկ Գասպարյանի ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական
- Օնիկ Գասպարյան. Դիմել եմ ՀՀ վարչական դատարան
- Արմեն Սարգսյանը վարվեց ինչպես Պիղատոսը. Արծվիկ Մինասյան
- Արփինե Հովհաննիսյանը՝ Արմեն Սարգսյանին. Այդ մանևրով ՈՉ Ոքի չես խաբի, դա խնդիրը Չի լուծում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան