Պուտինն ու Էրդողանը կմասնակցեն «Ակկույու» ատոմակայանի շինարարության մեկնարկի արարողությանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին, վիդեոկոնֆերանսի միջոցով, այսօր կմասնակցի Թուրքիայի Մերսին նահանգում «Ակկույու» ատոմակայանի թիվ 3 էներգաբլոկի կառուցման մեկնարկի արարողությանը: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Թուրքիան 1970-ականների սկզբին հայտարարեց միջուկային էներգիայի զարգացման ծրագրերի մասին, և 1974-1976 թվականներին խորհրդային մասնագետները ուսումնասիրեցին Միջերկրական ծովի ափին գտնվող Ակկույու քաղաքի մոտակայքում ատոմակայանի կառուցման վայրը: Սակայն հանրապետությունում առաջին ատոմակայանը կառուցելու Թուրքիայի ղեկավարության ծրագրերը բազմիցս հետաձգվում էին տարբեր պատճառներով:
Թուրքական լրատվամիջոցները «Ակկույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի շինարարության մեկնարկը պատմական իրադարձություն են անվանում: Ինչպես պարզաբանել է Sabah թերթը, ակնկալվում է, որ միայն շինարարության փուլում ատոմակայանի նախագծում 20 միլիարդ դոլար ներդրում կատարող Թուրքիան կկարողանա վաստակել առնվազն 6 միլիարդ դոլար: Անկարան ակնկալում է շահագործման հանձնել կառուցվող կայանի առաջին ռեակտորը 2023 թվականին, երբ երկիրը կնշի իր հարյուրամյակը: «Ակկույու» ԱԷԿ-ը կարող է սկսել աշխատել ամբողջ հզորությամբ արդեն 2026 թվականից:
2018-ին Անկարա այցելելով՝ Պուտինը նշել է, որ Էրդողանի հետ միասին կփորձի մասնակցել 2023 թվականին Ակկույուի առաջին էներգաբլոկի շահագործման հանձնման արարողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան