Օնիկ Գասպարյանի զգուշավորությունն արդարացված է. Սերժ Սրապիոնյան
«Իրավիճակը շատ պարզ է. դե ֆակտո իշխանություն չկա, և կառավարության հիմնական զբաղմունքը սեփական անձի պաշտպանությունն է, և ուրիշ ոչ մի բանի մասին չեն մտածում»,- այսօր ԱԺ մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Նրա խոսքով, Հայսատանն այս պահին ունի աշխարհի բոլոր խնդիրները. կազմալուծված բանակի վերականգնում, գերիների հարց, անհայտ կորածների հարց, ոչնչացող տնտեսության խնդիր։
«Որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել՝ Կառավարությունն այս ամիսներին ինչ է արել այս խնդիրների լուծման առումով։ Այն ձևական մոտեցումը, որ դրսևորում է երկրի թիվ մեկ աթոռը զբացեցրած մարդը, որը գնում է Գեղարքունիքի մարզ, փորձում է խաղալ ժողովրդի վարչապետի դերը, անցնում է դպրոցներով, արդեն մեղմ ասած ծիծաղել է, եթե՝ ոչ ողբերգական։ Այս մարդը սկզբում ասում էր՝ ժողովուրդը չի ուզում իր հրաժարականը, բայց ինքը աղավաղեց նաև ժողովուրդ հասկացությունը»,- նշեց նա։
Ըստ գրականագետի, այսօր Հայաստանի հեղինակությունը շրիշակից ավելի ցածր է, հայությունն էլ սկսում է մտածել՝ որևէ օտար վայրում ասի՞, որ հայ է, թե՞՝ ոչ։
«Էլ ո՞ւր պիտի հասցնի այս ավերածությունը։ Այսօր կա երկու արժեք՝ անկման եզրին գտնվող պետականություն ու կասկածելի գոյություն։ Մենք պարտավոր ենք մտածել մեր գոյատևման մասին։ Ժողովուրդն իր վճռական խոսքն ասում է, որ պահանջում է Նիկոլի հրաժարականը, չեմ կարծում, որ նա կարող է երկար մնալ»,- ասաց նա։
Սերժ Սրապիոնյանի կարծիքով, Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին սարսափում է հայասեր մարդկանցից։
«Նա փորձ է անում բանակը գլխատելու, այդպիսի փորձ արդեն ունի, սկզբնական փուլում բանակը գլխատել էր, այդտեղից էլ եկավ մեր պարտությունը։ Եվ կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանի զգուշավորությունն արդարացված ։ Մենք այսքան արյուն տեսանք, և նոր արյունն արդեն թույլատրելի չէ»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն հենց հիմա կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը շարկունակում է պաշտոնվարել. Մարուքյան
- ԶՈւ. Օնիկ Գասպարյանի ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական
- Օնիկ Գասպարյան. Դիմել եմ ՀՀ վարչական դատարան
- Արամ Վարդևանյան. Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու սկսված գործընթացը չունի որևէ իրավական նշանակություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին