Օնիկ Գասպարյանին ազատելով՝ ոչ մի բան էլ չհանջողվեց Փաշինյանին. Վազգեն Մանուկյանին
«Ընդդիմությունն ունի մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանից հանել այնտեղից: Բանակի դիրքորոշումը բարենպաստ է մեր պահանջի համար, բանակի դիրքորոշումը մնացել է նույնը»,- ԱԺ դիմաց՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա նշեց, որ Փաշինյանին թվում էր՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ազատելուց հետո ամեն ինչ նորմալ կլինի, բայց այդպես չէ, բանակն այսօր էլ վերահաստատել է իր կարծիքը, որ Փաշինյանը վտանգ է ներկայացում ՀՀ անվտանգությանը. «Հիմա բանակը շարունակում է պնդել նույնը: Այդ տեսանկյունից ոչ մի բան էլ չհանջողվեց Փաշինյանին»:
Վ. Մանուկյանի խոսքով, Օ. Գասպարյանին հանելու ամենավճռական քայլը կատարեց ոչ թե Փաշինյանը, այլ Հանրապետության նախագահը և հետագա բոլոր գործողությունների համար ինքը կրում է պատասխանատվություն:
Նա կարծում է, որ ճնշումներ եղել է նախագահի վրա, բայց եթե երկրի նախագահը ճնշումների ենթարվելով պետք է որոշումներ ընդունի, ո՞ւմ է պետք այդպիսի նախագահ:
«Եթե Փաշինյանի ուժը հերիքի, ինքն ամբողջ բանակը շարունակելու է ջարդել, այնտեղ կլինեն հլու հնազանդ իմքայլականներ, ինչ որ փսլնքոտ լակոտներ: Բանակը ոնց մի անգամ ջարդվեց, դրա պատճառով ստացանք պարտություն, երկրորդ անգամ նորից ջարդելու է: Կհաջողվի, թե ոչ, կախված է կորպուսի հրամանատարներից և այն մարդուց, ով կփոխարին Գլխավոր շտաբի ղեկավարին»,- ասաց Վ. Մանուկյանը:
Հարցին՝ ճնշում եղե՞լ է Օնիկ Գասպարյանի վրա, նա պատասխանեց. «Բնական է, իր հետ խոսել են, հազար ու մի բան ասել են, բայց իր որոշումները չեմ բացատրում, որ ճնշումների պատճառով է ընդունել: Որպես օրինապաշտ զինվորական՝ իր որոշումն ընդունել է ելնելով օրենքից: Չեմ կարծում, որ Օնիկ Գասպարյանի դեպքում ճնշումների միջոցով հնարավոր էր որևէ նպատակին հասնել»:
Նա նշեց, որ եթե ինքը բանակի ղեկավար լիներ, ամեն գնով թույլ չէր տա, որ այս մարդը վարչապետ լինի: Վ. Մանուկյանի խոսքով, դեռ պատերազմի ժամանակ նման կարծիք ուներ:
«Ժողովուրդը 90 տոկոսով դեմ է Նիկոլ Փաշինյանին: Ես կձերբակալեի Փաշինյանին»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ. Օնիկ Գասպարյանի ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական
- Օնիկ Գասպարյան. Դիմել եմ ՀՀ վարչական դատարան
- Գեղամ Մանուկյան. Որպես ԳՇ պետի թեկնածու Փաշինյանի մտքում Արգիշտի Քյարամյանն է կամ իր աներձագը
- Այն, ինչ անում է Փաշինյանը, սահմանադրական կարգի հերթական տապալում է. Վազգեն Մանուկյան
- Վրաններ կխփենք ու կփակենք ԱԺ բոլոր մուտքերը, տղե՛րք, առա՛ջ. Վազգեն Մանուկյան