Արմեն Սարգսյանի երկրորդ տեսակն ենք ստանում քաղաքական դաշտում.Վահան Բաբայանը՝ Օնիկ Գասպարյանի մասին
«Եթե հաշված ժամերի ընթացքում Օնիկ Գասպարյանը լքեց իր դիրքերն, ուրեմն այլևս որևէ մեկին չի հետաքրքրում, թե նա ինչ կարծիք ունի»,-«Հայելի» մամուլի ակումբուն ասաց Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, անդրադառնալով ԳՇ պետի վերջին հայտարարությանը, ըստ որի՝ նա դիմելու է վարչական դատարան, քանի որ հակասահմանադրական է համարում իրեն աշխատանքից հեռացնելը։
Նրա խոսքով՝ եթե Օնիկ Գասպարյանը բարձրագույն զինվորական պաշտոնի է նշանակված և իրեն հակասահմանադրորեն հեռացրել են, ապա ինչպե՞ս նա կարող է դեռ հույս ունենալ, որ կկարողանա իրա սհամանադրական իրավունքը պաշտպանել այս երկրում:
Նրա խոսքով, այսօր Բաղրամյան պողոտայում հավաքված հասարակության ակտիվ հատվածը սպասում է Օնիկ Գասպարյանին և պարզվում է, որ նա գործելու է այլ կարգավիճակում:
Բանախոսը չի կարողանում պատկերացնել, թե ի՞նչ է նշանակում ԳՇ պետի հայտարարությունը, արդյո՞ք նա ընդունում է Նիկոլ Փաշինյանի որոշումը և լքում է իր աշխատասենակը:
Վահան Բաբայանը գտնում է, որ Գասպարյանի հայտարարությունը նշանակում է ջարդել մարդկանց հույսի ողնաշարը և Դավիթ Տոնոյանի, կամ Զոհրաբ Մնացականյանի նման անհետանալ դաշտից:
Բաբայանը գտնում է, որ վարչական դատարան դիմելը նշանակում է սպասել, թե 6 ամիս հետո ինչ որոշում կկայացվի, իսկ այդ ընթացքում Հայաստանը շատ բան կկորցին:
Ռեֆորմիստների առաջնորդի խոսքով՝ Օնիկ Գասպարյանի վերջին որոշումը բերելու լուրջ քաղքական կոլապսի և հավատի ու հույսի դեֆիցիտի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան