Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով մոտեցան Կառավարության շենքին
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթ իրականացրեցին Բաղրամյան պողոտայից։
Հասնելով Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարության շենքի մոտ, ՀՅԴ գործիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․«Այս շենքում նստած խելագարը ամեն օր տապալում է մեր երկրում սահմանադրական կարգը։ Այսօր շարժումը ևս մեկ պատասխանատվություն ստանձնեց՝ մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու և պահպանելու համար»,-ասաց Սաղաթելյանն ու ավելացրեց․«Ուրեմն լսիր Նիկոլ, քեզ թույլ չենք տալու տապալելով մեր երկրի սահմնադրական կարգը ՝ հաստատես մեկ մարդու դիկտատուրա։ եթե քեզ հաջոզվի, մեկ-երկու զինվորական պաշտոնից հեռացնել, միևնույն է չես կարող ՀՀ ԶՈՒ ենթարկեցնել քո դավադիր ծրագրերին՝ հանուն երկրի, հանուն հայ ժողովրդի, հանուն Արցախի, հանուն հայրենիքի փրկության դու պետք է հեռանաս։ Այս շենքում նստած մարդն այլևս հայ ժողովրդի թշնամին է»։
Երթի մասնակիցները Կառավարության շենքի մոտ սկսեցին վանկարկել «առանց Նիկոլ Հայաստան» և շարունակեցին երթը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան