Հավատացյալների և հոգևորականների միջև ծեծկռտուք Վրաստանում, տասը մարդ ընկել է պատշգամբից
Ավելի քան տասը մարդ, այդ թվում՝ չորս լրագրող, տուժել է Արևմտյան Վրաստանի Սամեգրելո շրջանի Մարտվիլի քաղաքում հոգևորականների և հավատացյալների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով։ Jam News-ի հաղորդմամբ, բախումը տեղի է ունեցել Չկոնդիդիի թեմի շենքի երկրորդ հարկի պատշգամբում։ Փայտե բազրիքները չեն դիմացել մարդկանց ճնշմանն ու կոտրվել են։
Հավատացյալներից երկուսը հիվանդանոց է ընկել՝ բազմակի կոտրվածքներով։
Ըստ տեղի լրագրողների տեղեկությունների՝ քահանաները բառացիորեն հարձակվել են հավաքված ծխականների վրա։ Վեճի պատճառը Չկոնդիդիի նորանշանակ միտրոպոլիտ ու Մարտվիլիի քահանայապետ Ստեֆանն է եղել։ Տեղի հոգևորականների և ծխականների մի մասը հայտարարել է նրա նկատմամբ անվստահության և այն մասին, որ սատարում է նախորդ միտրոպոլիտ Պյոտրին։ Վերջինս պաշտոնանկ է արվել կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ կոնֆլիկտից հետո։
Մի քանի քահանաներ հրաժարվել են աղոթել նոր միտրոպոլիտի հետ միասին։ Ի պատասխան` նա ընդհանրապես նրանց արգելել է պատարագ մատուցել։ Հարաբերությունների պարզումը շարունակվել է պատշգամբում, ինչն էլ ողբերգությամբ է ավարտվել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան