Վիետնամում «AstraZeneca»-ով պատվաստվելուց հետո 5 մարդու մոտ կողմնակի բարդություններ են նկատվել
Վիետնամում հինգ հոգու մոտ նկատվել են կողմնակի բարդություններ կորոնավիրուսի դեմ «AstraZeneca»-ով պատվաստումից հետո։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է VnExpress տեղական լրատվական պորտալը՝ վկայակոչելով Իմունականխարգելման ազգային ծրագրի ներկայացուցիչներին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ Վիետնամը երկուշաբթի օրվանից սկսել է բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության դեղամիջոցով: Երկու օրվա ընթացքում պատվաստվել է 522 մարդ, որոնցից 5-ի մոտ նկատվել են կողմնակի բարդություններ`ալերգիկ ռեակցիայի, արյան բարձր ճնշման և լուծի տեսքով:
Բացի այդ, մի քանի մարդ, ըստ բժիշկների, զգացել է մկանների որոշակի ցավ և ջերմություն: Ներկայումս բոլոր պատվաստված մարդկանց առողջական վիճակը կայուն է։
Վիետնամի կառավարության որոշման համաձայն, պատվաստումների առաջին փուլի համար հայտնաբերվել է քաղաքացիների ինը գերակա խումբ: Դրանց թվում են տարեցները, բժշկական մասնագետները, ոստիկանության աշխատակիցները, սահմանապահներն ու ռազմական անձնակազմը, որոնք մասնակցում էին Վիետնամում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին:
Մինչ օրս հանրապետության առողջապահության նախարարությունը, բացի «AstraZeneca» դեղից, հաստատել է երկրում օգտագործման համար ևս երկու պատվաստանյութեր` ռուսական «Sputnik V» և ամերիկյան «Moderna»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան