ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա տարեվերջին Տաջիկստանում
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Տաջիկստանում: Այս մասին այսօր հաղորդել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ դեպարտամենտի ղեկավար Մուխթար Տլեուբերդիի հետ հանդիպումից հետո, գրում է Tass-ը։
«Հանդիպման ընթացքում նրանք մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ-ի ընթացիկ աշխատանքի վերաբերյալ, քննարկեցին հարցերի լայն շրջանակ՝ կազմակերպության գործունեության բոլոր հիմնական ոլորտներում: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը տեղի կունենա 2021 թվականի չորրորդ եռամսյակում Տաջիկստանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ղազախստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել համագործակցել կազմակերպության հետագա ամրապնդման համար:
Նշվում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 9-10-ը այցով գտնվում է Ղազախստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան