Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը: 2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից: Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ. Օնիկ Գասպարյանի ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական
- Օնիկ Գասպարյան. Դիմել եմ ՀՀ վարչական դատարան
- Արամ Վարդևանյան. Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու սկսված գործընթացը չունի որևէ իրավական նշանակություն
- Փաշինյան. Օնիկ Գասպարյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով համարվում է ազատված
- Նիկոլ Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանին ազատելու մասին որոշումն ի սկզբանե առ ոչինչ էր․ Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան