Իշխան Սաղաթելյան. Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում գիշերն անցել է խաղաղ, առանց միջադեպերի
«Շարունակում է փակ մնալ Ազգային ժողովի մուտքերը: Ազգային ժողովը շրջափակված կմնա այնքան ժամանակ ու կբացվի միայն այն ժամանակ, երբ քաղաքական մեծամասնությունը կգա խորհրդարան գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականով»,- Դեմիրճյան փողոցից ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ գիշերը Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը քաղաքացիները փակ են պահել, գիշերն անցել է խաղաղ, առանց միջադեպերի:
Ի. Սաղաթելյանի խոսքով, վաղ առավոտից մարդիկ սկսել են մաքրել փողոցները՝ պատրաստվելով այսօր ժամը 16:00 կայանալիք հանրահավաքին:
«Հետքայլ չկա, հոգնել չկա, մինչև վերջ գնալու ենք, քայլ առ քայլ, հետևողական քայլերով հեռացնելու ենք այս չարիքի կառավարությանը: Մեր երկիրը գտնվում է վճռական ու կարևոր հանգրվանի մեջ, միասին հաղթահարենք ու դուրս գանք այս իրավիճակից»,- ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգողը:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 10-ին ժամը 16։00-ին տեղի կունենա մեր գլխավոր հանրահավաքը․ Իշխան Սաղաթելյան
- Այն, ինչ անում է Փաշինյանը, սահմանադրական կարգի հերթական տապալում է. Վազգեն Մանուկյան
- Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկաններ են բերում դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
- Ակնկալիք ու պահանջ ունենք, որ բանակն ու անձամբ Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր տեղում․ Իշխան Սաղաթելյան
- Դուք այսօր ունեք մի առաքելություն՝ կանգնեք ժողովրդի, բանակի կողքին. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին
- Վրաններ կխփենք ու կփակենք ԱԺ բոլոր մուտքերը, տղե՛րք, առա՛ջ. Վազգեն Մանուկյան
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
- Այլևս Բաղրամյան պողոտայից է որոշվելու ՀՀ ապագա զարգացումների հետ կապված բոլոր հարցերը. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան