Արփինե Հովհաննիսյանը՝ Արմեն Սարգսյանին. Այդ մանևրով ՈՉ Ոքի չես խաբի, դա խնդիրը Չի լուծում
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, արձագանքելով հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը, գրում է.
«Արմեն Սարգսյանի բրիտանական հեքիաթներին մի հավատացեք: Հայաստանում ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով գտնվող սույն դավադիրը հիմա էլ «նոր իրավաբանություն» է մեզ ուսուցանում: Ժամկետ ունեիր հրամանագրի համար` դիմեիր` այսօր: Օրենքի մասով, այո, ժամկետ չկա, բայց այդ մանևրով ՈՉ Ոքի չես խաբի, դա խնդիրը Չի լուծում:
Մարդու իրական էությունը բացահայտվում է սահմանային իրավիճակներում: Սկզբում մտածում էի`2018 թվականն է այդպիսին, բայց պատերազմը շատ բան փոխեց իմ ու շատերի կյանքում: Այս մարդու էությունը ողորմելի է իր տեսակի մեջ: Նա անգամ բացահայտ կերպով վատը լինելու խիզախություն չունի: Իր ողջ կյանքում քերեց Հայաստանից այն, ինչ հնարավոր էր ու անհնար ու փոխարենը ՈՉԻՆՉ չտվեց:
Արյան, արժանապատվության ու հայրենիքի վաճառական ու ոչ մի այլ բան: Տարիքը իր հետ խորացրեց արատները ու չբերեց անձնազոհության ու նվիրումի գեթ մեկ նշույլ:
Ապրիր` թե կարող ես ու արժանի ես»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին