Թուրքական «Բայրաքթար»-ները հարձակվել են ռուսական Pantsir-C1-ի վրա
Թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը միաժամանակյա հարձակում են գործել ռուսական Pantsir-C1 հակաօդային հրթիռահրետանային համալիրի վրա, որը գտնվում է սիրիական բանակի սպառազինությունում: «Soha» գործակալության տարածած տեղեկությունը փոխանցում է «Գազետա ռու»-ն:
Ռուսական զենիթահրթիռային համալիրի դեմ օգտագործվել է մոտ 20 թուրքական հարձակողական անօդաչու սարք: Ինչպես նշվում է հոդվածում, հրթիռներից մեկը պայթել է համալիրի մոտակայքում, ինչի պատճառով Pantsir-C1-ը ստացել է փոքր վնասներ, որը հետագայում վերացվել է ռուս զինծառայողների կողմից:
Թուրք ռազմական փորձագետ Էնես Քայը էլ հայտարարել է, որ հարձակումը հետ մղելիս սիրիացիները մի շարք սխալներ են թույլ տվել:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն բարձր էր գնահատել ռուսական Pantsir-C1 զենիթահրթիռային համակարգի հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա