Փաշինյանից պետք է ազատվել ամեն գնով. Մանուկյան
«Պատերազմում կրեցինք խայտառակ պարտություն, կորցրեցինք Արցախի զգալի մասը, առջևում են Հայաստանի մեծ ու մեծ հատվածները: Հիմա ինչ՝ համակերպվելո՞ւ ենք դրա հետ»,- Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքում ասաց շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա համոզմունք հայտնեց՝ եթե 1915 թվականին ավելի խելոք մարդիկ ղեկավարեին հայ ժողովրդին, այդ կորուստները չէինք ունենա:
«Չկա հող կորցնելու պատմական անհրաժեշտություն, միայն մարդկանցից է կախված:
Հիմա սա է նստած այստեղ: Այդ մարդու որոշումներից էր կախված, որ մենք պարտվեցինք, ու շարունակելու ենք պարտվել:
Պատերազմի կեսից պետք է բանակն իր ձեռքը վերցներ իշխանությանը: Ինչո՞ւ բանակը դա չարեց: Ուղղակի շատ օրինապաշտ զինվորականներ են»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա ընդգծեց՝ նորից նոր պատերազմի առջև ենք կանգնած:
«Ինքս օրինապաշտ մարդ եմ, բայց գտնում եմ, որ կան հարցեր, որոնք օրենքից էլ բարձր են կանգնած: Եթե զգում ես, որ հայրենիքդ վտանգի առջև է կանգնած, կորցնում ենք հայրենիքը, այդ դեպքում պետք է անես այն, ինչ որ թելադրում է իրավիճակը: Ամբողջ համաշխարհային պատմությունը դա է ցույց տալիս՝ իրավիճակից ելնելով քայլեր անել, երբ որ դեմդ դրած է հայրենիքի ապագան:
Սրանից պետք է ազատվել ամեն գնով: Չի կարելի թողնել սրա իշխանությունը»,-ասաց նա:
Վ.Մանուկյանը նշեց, որ գործընկերների հետ շարունակելու են պայքարը. «Մի օր կլինենք տաս հոգի, մի օր՝ 100 հազար, մի օր էլ 2 միլիոն ու հարցը կլինի վերջացած»:
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածուն կոչ արեց զինվորականությանը չենթարկվել անօրինական հրամաններին, ամուր լինեն, իմանան, որ իրենց անձնական հարցը չի լուծվում, այլ Հայաստանի հարցը:
«Ազգ, բանակ, հաղթանակ»,- ելույթի վերջում վանկարկեց Վազգեն Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Փաշինյանի օրոք ընտրություն լինի, կնշանակի՝ նա մարսեց այն, ինչ մինչև հիմա եղել է. Վազգեն Մանուկյան
- Օնիկ Գասպարյանին ազատելով՝ ոչ մի բան էլ չհանջողվեց Փաշինյանին. Վազգեն Մանուկյանին
- Այն, ինչ անում է Փաշինյանը, սահմանադրական կարգի հերթական տապալում է. Վազգեն Մանուկյան
- Վրաններ կխփենք ու կփակենք ԱԺ բոլոր մուտքերը, տղե՛րք, առա՛ջ. Վազգեն Մանուկյան