Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել է մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձ, ով հիվանդագին կառչած է սեփական աթոռին
«Եվս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում»,-այս մասին ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Ուզում եմ ընդգծել նաև, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն և միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված և մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր և շատ ավելի ցավալի վտանգներով։
Դրանով հանդերձ, արդեն քանիերորդ անգամ հարկադրված եմ կրկնել, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության և ընդդիմության միջև փոխզիջման անհապաղ կայացումն է։ Դրա հնարավորությունը դեռևս սպառված չեմ համարում, քանի որ հակառակ իր կոշտ հռետորաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։ Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլևս երբեք նորմալ և արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա։
Այնպես որ ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը ո՛չ միայն և ո՛չ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր է»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Այն զինվորականը, ում դավաճանը կնշանակի ԳՇ պետ, գետնով կտա սպայի արժանապատվությունը. Տոնոյան
- Օնիկ Գասպարյանին ազատելով՝ ոչ մի բան էլ չհանջողվեց Փաշինյանին. Վազգեն Մանուկյանին
- Արմեն Սարգսյանի երկրորդ տեսակն ենք ստանում քաղաքական դաշտում.Վահան Բաբայանը՝ Օնիկ Գասպարյանի մասին
- Օնիկ Գասպարյանի զգուշավորությունն արդարացված է. Սերժ Սրապիոնյան
- ՍԴ-ն հենց հիմա կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը շարկունակում է պաշտոնվարել. Մարուքյան
- Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
- ԶՈւ. Օնիկ Գասպարյանի ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական
- Օնիկ Գասպարյան. Դիմել եմ ՀՀ վարչական դատարան
- Գեղամ Մանուկյան. Որպես ԳՇ պետի թեկնածու Փաշինյանի մտքում Արգիշտի Քյարամյանն է կամ իր աներձագը
- Բոլոր դեպքերում, դեռևս այս պահին, ԳՇ պետը շարունակում է պաշտոնավարել. Արա Զոհրաբյան
- Լևոն Տեր-Պետրոսյանը զգում է՝ իր քաղաքական երեխան հայտնվել է լուրջ իրավիճակում. Արա Վարդանյան
- Լևոն Տեր-Պետրոսյան. Զինվորականության նման պահվածքը գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան