
Մանրամասներ ԶՈՒ հրամկազմի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից
Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում հանդիպել է Բանակի հրամկազմի հետ։ Times.am-ին հայտնի են դարձել այդ հանդիպման որոշ մանրամասներ։
«Նախ նշենք, որ հանդիպումը չափազանց կարճ է տևել։ Վարչապետը կարճ ելույթ է ունեցել, որից պարզ է դարձել, որ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը իրավական խնդիրների պատճառով չի կարող վերանշանակվել այդ պաշտոնին։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը։
Հավելենք․ որ այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է ունեցել ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտապության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Գլխավոր շտաբի պետի տեղակալները, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և այլք»,-նշված է սկզբնաղբյուր կայքում: